Ճապոնիայի Ամամի քաղաքում (Սիձուոկայի պրեֆեկտուրա) այսօր առավոտյան ուժեղ սողանք է տեղի ունեցել: Առնվազն 20 մարդ անհետ կորել է, հաղորդում է Կիոդո գործակալությունը:
Հաղորդվում է, որ աղետի գոտում սկսվել է որոնողափրկարարական գործողություն։ Տեղի վարչակազմը Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերից օգնություն է խնդրել մարդկանց գտնելու հարցում։
Քաղաքային արվեստի թանգարանում տեղակայվել է ժամանակավոր կացության կենտրոնը։ Վերջին տվյալներով ՝ այնտեղ արդեն 14 մարդ է ուղարկվել։
Վերջին օրերին Սիձուոկայի պրեֆեկտուրայում հորդառատ անձրևներ են տեղացել։
Պրեֆեկտուրայի իշխանությունները վտանգի ամենաբարձր մակարդակն են հայտարարել գրեթե 21 հազար բնակելի տների համար: Նրանք 35,5 հազար մարդու կոչ են արել անհապաղ տարհանվել։
Ճապոնիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով ավելի քան 60 մարդ Է մահացել