Երևանի ընտրատեղամասերից մեկում երկաթե պահարանը ստիպված եղան բացել սղոցով

Կողպեքն, ըստ երևույթին, խափանվել էր, և մի քանի րոպե չէին կարողանում բացել չհրկիզվող պահարանը։ Արդյունքում հանձնաժողովի անդամները ստիպված եղան դիմել հատուկ միջոցների օգնությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Երևանի 9/60 ընտրատեղամասում, որը տեղակայված է Չեխովի անվան դպրոցում, այսօր չնախատեսված դեպք է տեղի ունեցել։

Նախագահ Արմեն Սարգսյանը կատարեց իր ընտրությունը. տեսանյութ

Ընտրական հանձնաժողովի անդամները մի քանի րոպե չեն կարողացել բացել չհրկիզվող պահարանը, որպեսզի այնտեղից հանեն քվեաթերթիկները։ Տեղեկությունը հայտնում է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, Ղազախստանում նախկին դեսպան Արա Սահակյանը։

Facebook–ի իր էջում նա գրել է, որ երկաթյա պահարանը ի վերջո բացել են էլեկտրական սղոցով։ Քվեարկությունը սկսվել է 12 րոպե ուշացումով։

Հիշեցնենք` Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է առավոտյան 08։00-ին։ Ընտրողների ցուցակներում ընդգրված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող:

Երևանում վաղ առավոտից ընտրական ակտիվություն է․ տեսանյութ