Արմեն Չարչյանն ազատության մեջ է. տեսանյութ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր բավարարել է պաշտպանների բողոքը:
Sputnik

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն ազատ է արձակվել։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարել է իր և Էրիկ Ալեքսանյանի բողոքը:

Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին

Քիչ առաջ պրոֆեսոր Չարչյանը դուրս է եկել «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։

Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան