«Հետո կարող եք ասել «Վլադիմիր Վիկտորովիչ»». Լավրովը կատակել է ասուլիսի ժամանակ

Ռուսաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել։
Sputnik

Այսօր Մոսկվայում Ռուսաստանի և Բելառուսի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Վլադիմիր Մակեյը բանակցություններից հետո ասուլիս են տվել։

Անգլիական կատակներ. ինչպես է Լավրովը «խուզարկել» Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի գրպանները

Ասուլիսի ժամանակ լրագրողը շփոթել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայրանունը՝ «Սերգեյ Վիկտորովիչի» փոխարեն նրան դիմելով «Սերգեյ Վլադիմիրովիչ»: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարը կատակով ուղղել է լրագրողին` ինքն իր մասին ասելով. «Ախր ինքը Վիկտորովիչ է, բայց ոչինչ»։

Լրագրողը ներողություն է խնդրել, ինչին ի պատասխան Լավրովը շարունակել է կատակել` նշելով, որ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակեյին էլ կարելի է ասել «Վլադիմիր Վիկտորովիչ»։

Լրագրողը ժպիտով նկատել է, որ ղեկավարության մեջ շատ Վլադիմիրովիչներ կան:

Երկու նախարարներն էլ ժպիտով են արձագանքել լրագրողի ասածին։

Լավրովյան դիվանագիտություն. Ռուսաստանի արտգործնախարարի սուր խոսքերն ու կատակները