Մեքենայի բեռնախցիկում 115 հատ սիգ են գտել ու տեղափոխել Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Միջոցառումը, որին մասնակցել են մի քանի կառույցների ներկայացուցիչներ, իրականացվել է Սևանա լճից մանրաձկան որսի դեմ պայքարի շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ա.Կ.-ին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում այսօր հայտնաբերվել և առգրավվել է 115 հատ, ընդհանուր 19.8 կգ սիգ տեսակի սառեցված մանրաձուկ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

«Ձկները հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Սիգի որսն ու ձախողված պիլոտային ծրագիրը. նախարարությունն ինքն է խախտել ժամանակացույցը

Միջոցառումն իրականացվել է Սևանա լճից մանրաձկան որսի դեմ պայքարի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից։

Ձկնորսները կկարողանան աշխատել պետական կազմակերպությունում ու աշխատավարձ ստանալ