Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Սյունիք, այնտեղից կուղևորվի Արցախ

Նախատեսվում է Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, այցելություն Շուռնուխ համայնք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոնիսի - Sputnik. Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականների պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնեց Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Վեհափառ Հայրապետի հետ մեկնել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը։

Ռուսաստանի սահմանապահ զորքերն ընդլայնում են իրենց ներկայությունը Սյունիքում. ՌԴ դեսպան

Սյունիք այցի ընթացքում նախատեսվում է Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Նորին Սրբությունը զինվորական պանթեոնում իր խոնարհումը կբերի և կաղոթի ի սեր հայրենյաց զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։

Նույն օրը նախատեսված է նաև այցելություն Շուռնուխ համայնք։