Այսօր Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, մի տղամարդ է սպանվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով, սպանվածը ռուսաստանցի գործարար Ռաֆայել Մարդոյանի` Քյավառցի Ռաֆոյի թիկնապահն էր՝ Հովո անունով։ Նա Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղից է։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` մարդասպանի թիրախը եղել է ոչ թե նա, այլ Քյավառցի Ռաֆոն, որը գտնվել է զրահապատ մեքենայում:
Սպանության վայրի ուշագրավ կադրերը ներկայացնում ենք ֆոտոշարքով։