Արմեն Սարգսյանը սահմանային իրավիճակը քննարկել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Հանդիպման ժամանակ Մտքեր են փոխանակվել նաև Եվրամիության հետ համագործակցության խորացման շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մեր երկրում հետպատերազմյան խնդիրներին և մասնավորապես ընթացիկ սահմանային իրավիճակին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մտքեր են փոխանակվել նաև Եվրամիության հետ համագործակցության խորացման և մի շարք ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում։

Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, բայց շարունակում են մնալ ՀՀ տարածքում։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրերս հաստատեց, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ։

Չինաստանի ԱԳՆ-ն կոչով դիմել է Երևանին ու Բաքվին