Ողբերգական ավտովթար Երևան-Իջևան ճանապարհին. 2 մարդ տեղում մահացել են

Գեղարքունիքում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, շարժական գազալցակայան բեռնատարը բախվել է «Lada Priora»–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Երևան-Իջևան ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած ավտովթարը 2 մարդու կյանք է խլել։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 21-ին, ժամը 03։11-ին։

Ինչու ՊՆ-ն հերքեց, ապա հաստատեց հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի լուրը

Տեղեկացրել են, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «ZIL 130» մակնիշի շարժական գազալցակայան բեռնատարը (վարորդ՝ Ս․ Գ․) և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1996 թ․), ինչի հետևանքով վերջինիս վարորդը և ուղևորը տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դիերը դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։