ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում ստորագրման պատրաստվող փաստաթուղթն է

Ազգային ժողովի արտահերթ նիստի ավարտին նախատեսվում է հայտարարություն ընդունել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Այսօր` մայիսի 20-ին, ժամը 18:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության այս նախաձեռնությունը հաստատել է ՀՀ ԱԺ խորհուրդը։

ՀՀ նախագահը բացարձակապես տեղյակ չէ փաստաթղթից. նախագահական

Նշենք, որ նախաձեռնությանը միացել էր նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` ապահովելով արտահերթ նիստ գումարելու առաջարկի համար անհրաժեշտ ստորագրությունների քանակը։

Նիստի ավարտին նախատեսվում է ընդունել հայտարարություն` 2020թ–ի մայիսի 12-ից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, ՀՀ–ի նկատմամբ ուժի կիրառման հետևանքով առաջացած իրավիճակում ՀՀ կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին։

Հնարավոր է` նիստին մասնակցի նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

«Ահա փաստաթուղթը, որի մասին գրել էի». Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել

Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Անդրանիկ Քոչարյանը եթերից է իմացել աղմկահարույց փաստաթղթի մասին

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ այսօր հայտնեց, որ խմբակցությունը հանդես է եկել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։

Ըստ Մարուքյանի` հայտարարությունը մոտավորապես նման տեսք է ունենալու` Սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն` քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում այն պետք է վավերացվի խորհրդարանում։