Ողբերգական դեպք Գեղարքունիքում. գետում կնոջ դիակ են հայտնաբերել

Մարտունի քաղաքի բնակիչներից մեկը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ մայրը վաղ առավոտյան դուրս է եկել տնից, նրա գտնվելու մասին ոչ մի տեղեկություն չունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Մարտունի գետում 77-ամյա կնոջ դիակ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Էջմիածնի ջրանցքից 55 տարեկան քաղաքացու դիակ են դուրս բերել

Ըստ կայքի` ժամը 09։00-ի սահմանում ոստիկանության Մարտունու բաժին է դիմել Մարտունի քաղաքի բնակիչը և հայտնել, որ մայրը՝ 77-ամյա Հ. Գալստյանը, առավոտյան ժամը 05։00-ին դուրս է եկել տնից, և ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին։

Ոստիկանները սկսել են որոնողական աշխատանքները։

Ժամը 11։00-ի սահմանում Գալստյանի դին հայտնաբերել են Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի հարևանությամբ հոսող Մարտունի գետում։

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ բռնության հետքեր չկան։

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 20-ամյա վարորդը տեղում մահացել է

Նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Արարատում 3 տարեկան երեխա է խեղդամահ եղել