«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

Պատգամավորը հավատում է հրամանատարի խոսքերին, որովհետև, նրա խոսքով, 44– օրյա պատերազմի ընթացքում բանակային այդ կորպուսը մարտնչել է հերոսաբար, 1 մետրի նահանջ չի ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ԱԺ նախկին իմքայլական, այժմ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին նույնպես անհանգստացրել է տարածվող տեղեկություններն այն մասին, որ Վարդենիսի տարածաշրջանի Շորժա բնակավայրի հատվածում ադրբեջանական զինուժը առաջխաղացում ունի։ Նա ճշգրտումներ է արել և այդ մասին գրել Facebook–ում։

ԱԱԾ–ն Սյունիքի իրավիճակի հետ կապված հայտարարություն է տարածել

«Քիչ առաջ զրուցել եմ նաև մեր բանակային կորպուսի հրամանատարի հետ: Ուզում եմ փոխանցել նրա խոսքերը առ այն, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն չի իրականացրել Գեղարքունիքի մարզի հատվածում, չի ցուցաբերել մեր մարզի երկայնքով որևէ ագրեսիա»,– նշել է նա:

Այս պահին բանակցություններ են ընթանում. ՊՆ–ն մեկնաբանում է Իշխանասարի հետ կապված լուրերը

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Ըստ Թովմասյանի` նոյեմբերի 9-10-ի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հանձնվեց Քարվաճառը, ադրբեջանական զինուժը դիրքավորվել է այդ հատվածներում այնպիսի դիրքերում, որտեղ հնարավոր է եղել՝ պայմանավորված առատ ձյան պատճառով:

Պետությունը պետք է ամբողջական տեղեկություն տա, մյուսները` խուճապ չառաջացնեն. ՄԻՊ–ի հորդորը

«Հիմա ձյունը հալվել է, նրանք իրենց տիրապետության տակ անցած հատվածներում առաջ են գալիս, դիրքավորվում են ավելի մեզ մոտ հատվածներում: Հատուկ շեշտեց գեներալը, որ ՀՀ պետական սահմանից անգամ մեկ միլիմետր առաջ չեն եկել ու չեն էլ կարող գալ: Մի խոսքով, Գեղարքունիքի մարզի մասով առայժմ անհանգստանալու բան չկա։ Ես հավատում եմ հրամանատարի խոսքերին, քանի որ 44– օրյա պատերազմի ընթացքում բանակային այդ կորպուսը մարտնչել է հերոսաբար, 1 մետրի նահանջ չի ունեցել, ընդհակառակը՝ դիրքային առավելություններ ենք ձեռք բերել պատերազմի օրերին»,– նշել է պատգամավորը:

Yerkir.am-ն այսօր հայտնել էր, որ թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել Վարդենիսում։