Ի՞նչ դեր են ունեցել Փարաջանովն ու մյուս հայերը Իտալիայի պատմության մեջ

Իտալիայի Սենատում մի գիրք է ներկայացվել, որում խոսվում է վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ–ում անցկացված իտալական գեղանկարչության ցուցահանդեսների մասին։ Կինեմատոգրաֆիային վերաբերող բաժնում ներկայացված են «հայկական հետքի» քիչ հայտնի և շատ հետաքրքիր փաստերը։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայ-իտալական մշակութային կապերի մասին գիրքը ներկայացվել է Իտալիայի Սենատում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գրքի հեղինակներից Կառլո Կոպոլան, որը հայ-իտալական կապերի հետազոտող է, Հրանտ Նազարյանցի (1915 թվականից հետո Իտալիայում ապրող արևմտահայ գրող) հիշատակի միության նախագահ։

Մի կյանքը չի հերիքի. վրացի ռեժիսորը փող է հավաքում Փարաջանովի մասին ֆիլմ նկարելու համար

Գիրքը կոչվում է «Futuro e Passato» («Ապագան ու անցյալը»)` «Amiamoci» («Սիրենք միմյանց») ենթավերնագրով:

Գրքի համահեղինակը Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան Վինչենցո Դել Մոնակոն է, որն այժմ ղեկավարում է Ալբանիայում ԵԱՀԿ ներկայացուցչությունը:

Գրքում ներկայացված են վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իտալական արվեստի ցուցահանդեսների՝ բարոկկոյի (Ջան Դորենցո Բերնինիի աշակերտների), Հյուսիսային Իտալիայի Վերածննդի վարպետների (Լոմբարդիա, Ջենովա, Վենետիկ), Ֆլորենցիայից` Լաուրենցիանի գրադարանից բերված հայկական ձեռագրերի, Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը պատկերող նկարների մասին տեղեկություններ:

Առանձին ակնարկ է նվիրված Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության պատմությանը:

Հարկ է առանձնացնել պրոֆեսոր Կոպոլայի հետազոտությունն այն մասին, թե ինչ հետք են թողել հայերը իտալական կինեմատոգրաֆիայում։ Ի դեպ, նրա կինեմատոգրաֆիական ազգանունը պատահական չէ. Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան նրա շատ հեռավոր ազգականն է։ Կառլո Կոպոլան ունի իտալական լեզվի ու գրականության գիտական աստիճան և դասավանդում է Բարի քաղաքի վարժարաններից մեկում: Նրա ակնարկում ներկայացված են մի քանի դրվագներ, որոնք շատ հետաքրքիր են կինեմատոգրաֆիայի սիրահարների համար։

Իտալական Հոլիվուդ

1917 թվականին գործարար Հովհաննես Զիլելյանը ձեռք է բերել Միլանի «Società Anonima Milano Films» կինոստուդիայի մի մասը։ Այն ժամանակվա չափանիշներով կինոստուդիան համարյա չէր զիջում հոլիվուդյան կինոստուդիային և կարող էր օրական մինչև 20 հազար մետր ֆիլմ արտադրել, ուներ իր երևակման և ձայնագրման ստուդիան։ Զիլելյանն անմիջապես սկսել է այնտեղ երկու նոր մասնաշենք կառուցել։

Փարաջանովի «Նռան գույնը» ներառվել է խորհրդային կարևորագույն ֆիլմերի ցանկում

Նա կինոստուդիայի սեփականատերն էր մինչև 1933-34 թվականները, երբ այն նոր մարդիկ գնեցին ու անվանեցին «Helios Films»։ Այս կինոստուդիայում նկարահանված առաջին ժապավեններից մեկը պատահմամբ դարձել է իտալական կինոյի դասական Լուկինո Վիսկոնտիի գեղարվեստական դեբյուտը։ Ֆիլմի անվանումը չի պահպանվել, բայց ֆիլմի առանձին հատվածներ հասել են մեզ։

Հովհաննես Զիլելյանի մասին տեղեկություններ կան նաև ամերիկյան որոշ թերթերում։ «The Moving Picture World» թերթի 1920 թ. մայիսի 1-ի համարում նշվում է Միացյալ Նահանգներում Հովհաննես Հ. Զիլել յանի ներկայության մասին, որը ժամանել էր Իտալիայից ոմն Օ. Կաիրոյի ուղեկցությամբ, և որը Նյու Յորքում էր՝ Միլանում իրեն պատկանող «Armenia Films»-ի նկարահանած «Ջոզեֆը և նրա Բրեթրենը» ֆիլմի նեգատիվ ժապավենը դիտելու համար։ Նշվում է նաև, որ ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է «հայտնի իտալացի մաեստրո» Ջոկոնդո Ֆինոն։ Հոդվածում ավելացվում է նաև, որ ֆիլմի հեղինակային իրավունքները, որոնք սահմանափակված են Ֆրանսիայի, Անգլիայի, Շվեյցարիայի, Իտալիայի և Թուրքիայի համար, հնարավոր է քննարկել ուղղակի արտադրողի հետ, որի նստավայրը Նյու Յորքի «Կոմմոդոր» հյուրանոցում է։ Ժապավենի երկարությունը 2346 մետր է։ Դերակատարներն են՝ Հովսեփի դերում հայտնի դերասան Ատտիլիո Դե Վիրջիլիիսը, իսկ նրա կնոջ դերում՝ Դեդի Դալտենոն։

Զիլելյանի կինոստուդիայի մասին մանրամասն տեղեկություններ քիչ կան, սակայն պահպանվել են կինոստուդիայի շենքի լուսանկարները, որոնցում երևում է շենքի ճակատի «ARMENIA FILMS» գրությունը:

Հայերի փրկության բանաձևը, կամ ի՞նչ կլինի, եթե կիրառենք Աշխարհաժողովի սկզբունքները

Պրոֆեսոր Կոպոլեին հաջողվել է պարզել Զիլելյանի մասին, որ նախքան կինոյի աշխարհ մուտք գործելը և դրանից դուրս գալուց հետո նա զբաղվել է քիմիական նյութերի վաճառքով և իր այդ գործունեությունը ծավալում էր Միլանում՝ Վալեցե փողոց 4 հասցեում։ Վերջինս շատ ակտիվ ուշադրություն էր հատկացնում տեղի հայ համայնքին: Նրա անունը նշվում է Ֆրիուլի շրջանի փախստականներին և Առաջին համաշխարհային պատերազմի իտալացի վետերաններին աջակցություն ցուցաբերելու նպատակով մի նախաձեռնության բարեգոր-ծների շարքում: Այս մասին տեղեկացնում է «HIM» (Historia Imperii Mediterranei) հրատարակչության «Armenia» ամսագիրը։ Դա ամենամեծ հրատարակչությունն էր, որը երեսունական-քառասունական թվականներին յուրահատուկ կերպով շարունակաբար զբաղվել է հայկական մշակույթի ուսումնասիրություններով։

Այդ նույն տարիներին են վերաբերում նաև իտալական կինոքննադատության ասպարեզում ի հայտ է գալիս մինչ այդ չլսված ժանրի մասամբ մոռացված վարպետներից մեկը, որը մեծ հաջողությունների է հասում հետպատերազմական տարիների և 20-րդ դարի 80-ականների միջև ընկած ժամանակահատվածում։ Գրերի այս նոր արվեստի գլխավոր հերոսներից էր Գլաուկո Վիացին, որի իսկական անունն էր Յուսիկ Աշրաֆյան:

Քննադատ դարձած քիմիկոսը

Յուսիկ Աշրաֆյանի ծննդյան և արմատների մասին շատ քիչ տեղեկություններ են հայտնի: Նրա հայրենի քաղաքն ու Իտալիա ժամանելը նույնպես խորհրդավոր բնույթ են կրում. մի առեղծված, որը միգուցե կարողանան բացահայտել Վենետիկի Մուրադ-Ռափաելյան վարժա-րանի արխիվները։ Այստեղ Վիացին սովորել է մեծ առաջադիմությամբ և, չնայած ավարտել է քիմիական ճարտարագիտության բաժինը, այստեղ ստացած հումանիտար կրթության շնորհիվ սկսել է զբաղվել նախ գրաքննադատի, ապա կինոքննադատի մասնագիտությամբ։ 1930-ականների ավարտին՝ քսան տարին դեռևս չբոլորած, նրա առաջին աշխատությունները տեղ գտան այնպիսի ամսագրերում, որոնք հովանավորում էին այդ ժամանակների իշխող վարչակարգի սիրելի կինոարվեստի իտալականությունը։ 1940-ականների սկզբից նրա համբավը սկսեց աճել և Հռոմի «HIM» հրատարակչության համար գրած հայ-արևմտյան գրականությունում հետռոմանտիզմի շրջանի մասին մենագրությանը զուգահեռ նա զբաղվում էր սցենարագրության ուսումնասիրություններով և հետագայում կինեմատոգրաֆիայի վերլուծությամբ:

«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը

Նրա առաջին կարևոր աշխատությունը 1946 թվականի մի մենագրություն էր Ռենե Կլերի մասին, որին հաջորդել է 1955 թվականի՝ Իտալիայում առաջին համապարփակ աշխատությունը Չապլինի կինոյի վերաբերյալ՝ տպագրված Laterza հրատարակչության կողմից։ Այս պահից ի վեր նա մասնագիտացել է կինոյի և ֆուտուրիստական գրականության, քսաներորդ դարի իտալական սիմվոլիստական մշակույթի՝ Մարինետիի, Լուչինիի և Համապարփակ արվեստի նորարարների վերաբերյալ մենագրությունների մեջ՝ սկիզբ դնելով իմաստաբանության և նշանագիտության բնագավառում իտալական մի հետազոտության՝ որպես զուգահեռ ուսումնասիրության գործիք բոլոր արվեստների համար։ Այն նույն մշուշոտ աուրայով, որով և ժամանել էր, 1980 թ. հանկարծամահ է եղել Սան Ռեմոյում։ Նրա մասին ասում էին, որ հակահայկական կոտորածները վերապրած որբ ժամանած Կոստանդնուպոլսից, և կարդինալ Աղաջանյանի զարմիկն էր. գուցե ոչ մեկը, ոչ էլ մյուսը ճիշտ չեն, կամ երկու վարկածներն էլ ճիշտ են, սակայն ամեն դեպքում հավանական են, քանի որ կարդինալը բարեկամական կապեր ուներ Աշրաֆյան ազգանունը կրող մի ընտանիքի հետ։

Մարդ, որ երջանկացնում էր ուրիշներին

Խոսելով կինոյում հայ-իտալական կապերի մասին` իհարկե չի կարելի չհիշել Սերգեյ Փարաջանովի մասին։ Նրա մասին հիշողությունները թողել են Տոնինո Գուերան (Ֆելինիի ֆիլմերի սցենարների հեղինակ ու Տարկովսկու «Նոստալգիա» ֆիլմի սցենարի համահեղինակ), ինչպես նաև Էնրիկո Գեցին, այն ժամանակվա կինոյի իտալացի ամենահայտնի քննադատներից մեկը: Նա 1988 թվականին Վենետիկի կինոփառատոնում Փարաջանովի հետ հանդիպման մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել։ Նա հիշում է Փարաջանովի հետ Վենետիկում՝ Կինոարվեստի համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցած մի հանդիպում։

Ես նրան կոնյակ նվիրեցի, իսկ նա ինձ` սրբապատկեր. բուլղարացի ռեժիսորը` Փարաջանովի մասին

1988 թվականի սեպտեմբերին հյուրանոցում, որտեղ կանգ էր առել Փարաջանովը, կային նաև ֆրանսիական «Լիբերասիոնի» երկու թղթակից, բելգիացի լուսանկարիչներ, Փարաջանովի երկու կամ երեք ընկերներ, RAI հեռուստաալիքի երեք աշխատակիցներ, կինոքննադատ Ջանի Բուտտաֆավան և ինքը՝ Գեցին:

«Իսկ Փարաջանովը շարունակում էր սենյակում այս ու այն կողմ գնալ՝ ոչ այնքան կտրուկ, որքան թռիչքային քայլերով, ցուցադրելով անհնարին վաճառքի կամ փոխանակման նպատակով այնտեղ տարված հնաոճ իրերը՝ որպես նվեր իր իտալացի «ընկերներին»։ Բղավում էր. «Որտե՞ղ է Ֆելինին, որտե՞ղ է «Տանինա» Գուերան, որտե՞ղ է Մազինան, որտե՞ղ է Մաստրոյանին», և յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ հարցնում էր, թե կարո՞ղ էր արդյոք նախքան մեկնելն ունենալ «Ամարկորդ» և «Նավը լողում է» ֆիլմերի տեսաժապավենները։

Դրանք տարատեսակ առարկաներ էին, հնաոճ իրեր՝ համաձայն իր հայրական ավանդույթին և հին առարկաների հանդեպ ունեցած իր լեգենդար հետաքրքրասիրությանը, որոնք, հանուն իրենց միջոցով փոխանցվող կարծրացած, պահպանված և սպանված ժամանակի, պարտադիր չէր, որ լավ պահպանված կամ շատ հազվագյուտ լինեին։ Մենք նորություններ էինք փնտրում, երկմտելով հարցեր էինք տալիս, Ջաննին երբեմն մրթմրթում էր իմ անհնարին խնդրանքները թարգմանելիս, իսկ Փարաջա­նովը միշտ մեկ այլ իր էր գտնում իր և մեր ձեռքերի համար, հնաոճ կտորներով թագադրում էր Բուտաֆավային, ինձ միլիցիայի մոխրագույն վերնաշապիկ և մուրճ ու մանգաղով աստղ էր նվիրում։ Փնտրում էինք խոսքեր և գտնում էին սրբապատկերներ, կախազարդեր, առար­կաներ, պատկերներ, որոնք Փարաջանովը ցուցադրում էր խանդավառությամբ՝ սկսելով պատմել իսկույն ընդհատվող պատմություններ կամ հիշելով. «այս մեկն օգտագործել եմ Սուրամում»։

Վերջում Փարաջանովը բոլորին ջերմորեն հրավիրել է հաջորդ հունվարին իր՝ Լերմոնտովի ստեղծագործության վրա հիմնված ֆիլմի նկարահանումներին, որոնք հետագայում սկսվել ու երբեք չէին ավարտվել (Լերմոնտովի պոեմի մոտիվներով «Աշուղ Ղարիբը» - խմբ.)։ Գեցին հիշում է, որ նրա աչքերը աննկարագրելի փայլում էին ոգևորությունից։

Փարաջանովի գանձերը հայտնաբերվել են. ինչպես է ռեժիսորը միֆեր ստեղծել և կապել ճակատագրերը

Պահպանվել է նաև Փարաջանովի մասին Տոնինո Գուերայի պատմությունը։ Գուերան մեկնել է Թբիլիսի՝ նրա տուն:

Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն

«Թբիլիսի ժամանելուն պես վազքով գնում էի կրկին դեպի այն խախուտ աստիճանները, որոնք տանում էին Փարաջանովի երկար պատշգամբ։ Ձախ կողմում՝ բազրիքին հասնող մեծ ընկուզենու վրա չորանալու համար դրված խոհանոցային տարրաներով շրջապատված, բնակվում էր ինքը՝ Սերգեյ Փարաջանովը, մեծանուն ռեժիսորը, իսկ աջ կողմում՝ քույրը, որն ամբողջ օրը նստած իր ճաղաշարի կողքին հետևում էր, թե ով է բարձրանումիջնում աստիճաններով», - հիշում էր Գուերան։

Պատերի խունացած ծեփի վրա երևում են բազմաթիվ փոքր գունաթափված հետքեր՝ ի նշան այդտեղ կախված նկարների և բազմաթիվ առարկաների։ Ամենայն հավանականությամբ, բոլոր այդ իրերը հայտնվել են այն թանգարանում, որը հայերը նվիրել են նրան Երևանում։

«Փարաջանովը մեր տանը ևս բազմաթիվ հետքեր է թողել։ Երկու օր առաջ, փորփրելով թղթերիս մեջ, գտա մի հարցազրույցի ձայնագրություն, որը նրանից վերցրել էի իր ամառանոցում՝ շրջապատված աթոռներով, որոնց վրա նկարներ էին դրված և դեպի ցեխով ծածկված գլխավոր ճանապարհը բացվող պատուհաններով և մի կապույտ ավտոբուսով, որի ներսում մի գյուղացի հրաձգարան էր կառուցել։ Այդ օրը՝ հարցազրույցից հետո, մենք նույնպես գնացինք այնտեղ՝ կրակելու սարդոստայնի պես ավտոբուսի խորքում կախված գիպսե սկավառակներին։ Ամեն կրակոցը մի քանի կոպեկ արժեր։ Կրկին լսեցի իր ձայնի ձայնագրությունը՝ ի պատասխան իմ հարցերին։ Ահա հարցազրույցը։ Ների՛ր ինձ, Սերջո, բայց ցանկանում եմ, որ խոսես նվերների մասին, ցանկացած գեղեցիկ բան, որ քո ձեռքն է ընկնում, գիտեմ, որ հայտնվում է ուրիշների տանը։ Ընդհանրապես, երբ նվեր ես տալիս, պետք է մոռանաս, որ դա արել ես։ Ճիշտ է, որ նվիրել եմ թանկարժեք կահույք, մատանիներ, Ֆելինիի նկարները, որոնք դու էիր ինձ բերել, գորգեր, մի խոսքով, ուրախացնելով իմ ընկերներին՝ ես նույնպես հաճույք եմ ստացել, և պետք է ասեմ քեզ, որ այդ ամենը խառնվել է հիշողությանս մեջ, և չեմ կարող ավելի ճշգրիտ լինել։

Ժպիտը կարո՞ղ է փոխել աշխարհը. լեգենդար հայերը Վալերի Պլոտնիկովի ֆոտոտարեգրություններում

Փոխարենը կարող եմ պատմել քեզ որոշ նվերների մասին, որոնք ես տվել եմ, երբ Կիևի բանտերում էի գտնվում: Դրանք նվերներ էին, որոնք իրենց հետ բերում էին պատմություններ և երևակայական տեսիլքներ, որոնք շատ մոտ էին կինոնկարահանելու իմ եղանակին: Ահա դրանցից մեկը. մի քանի օր էր, որ բանտում էի, և անմիջապես հասկացա լիակատար անտեղ յակության վիճակը, որում գտնվում էր բանտարկյալների բազմությունը, որոշեցի անհապաղ նվեր տալ նրանցից յուրաքանչյուրին: 1500 բանտարկյալ կար, և ես սկսեցի գրել Խորհրդային Միությունում ապրող բոլոր գրողներին, ընկերներին և խնդրեցի, որ ինձ գրքեր ուղարկեին իրենց ինքնագրերով։ Այնպես կազմակերպեցի, որ դառնային 1500 և իմ կոչին պատասխանեցին բանաստեղծներ Վրաստանից, ուսանողներ, ճարտարապետներ և դրամատուրգներ։ Գրքերը հասան՝ խցանելով բանտի փոքր գրդարանը, և քանի որ ինձ էին հասցեագրված, կարողացա դրանք բաժանել բոլորին։ Չնայած տարօրինակ էր, որ շուրջբոլորը երբեք գիրք չէր երևում։ Ես երջանիկ էի, որ բանտարկյալներն այնքան էին սիրել այդ բանաստեղծությունները, վեպերը, որ դրանք գաղտնի թաքըստոցներում էին պահում: Փոխարենը, պատկերացրու իմ հիասթափությունը, երբ ես սկսեցի գտնել գրքերի առաջին կազմերը ամենակեղտոտ անկյուններում, որտեղ հայտնվում էին ճամբարի թափոնները: Սկսեցի հավաքել դրանք, մինչև մահճակալիս տակի փոշոտ տարածքի լցվելը։ Գրքերի բոլոր էջերն անհետացրել էին։ Մի երեկո սկսեցի 10 հատանոց խմբերով թաղել ստվարաթղթե կոշտ կազմերը, որոնց շարքում էին նաև Շեքսպիրի բանաստեղծությունները՝ Պաստեռնակի թարգմանությամբ և նկատեցի նրա փոքր ինքնագիրը։ Այդ կազմը մի քանի օր ավելի պահեցի և մի քանի գիշեր ինքս ինձ հարցրի, թե արդյո՞ք հիշում էի գեթ մեկ տուն մեծանուն անգլիացի դրամատուրգից։ Դժբախտաբար, ոչ մեկը»։

Առաջիկայում հայ-իտալական մշակութային կապերի մասին գրքի շնորհանդեսներ տեղի կունենան Իտալիայի այլ համալսարաններում ու մշակութային հաստատություններում:

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում