Կաթողիկոսն ընդունել է Արցախի նախագահին. քննարկել են արցախահայության խնդիրները

Քննարկվել ` նաև Արցախի բռնազավթված տարածքներում պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, դրանց նկատմամբ ոտնձգությունների և վայրագությունների կասեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

Արցախի նորանշանակ ՄԻՊ–ն անդրադարձել է Մատաղիսի եկեղեցու պղծման թեմային

«Երկուստեք կարևորվել է համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ներկա պայմաններում արցախահայության, մասնավորապես զոհված, գերության մեջ գտնվող զինվորականների և անհայտ կորածների ընտանիքների հոգևոր խնամքի և աջակցության Մայր Աթոռի ծրագրերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել կաթողիկոսին Մայր Աթոռի և նրա աշխարհասփյուռ թեմերի զորակցության համար պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում։

Նրանք քննարկել են նաև Արցախի բռնազավթված տարածքներում պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, դրանց նկատմամբ ոտնձգությունների և վայրագությունների կասեցման ուղղությամբ Հայոց եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը։

Արման Թաթոյանը հայկական եկեղեցու պղծման փաստերը կներկայացի միջազգային կառույցներին

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության նախաձեռնությամբ ու աջակցությամբ 6 վիրավոր զինծառայող կմեկնի Ավստրիա` բուժման և պրոթեզավորման նպատակով։