Փաշինյանի անունից Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից այսօր` ապրիլի 2-ին, Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեինք, այս պատերազմն այլ ելք կունենար. ԳՇ պետ

Նշենք, որ Փաշինյանն անձամբ չի այցելել Եռաբլուր, որովհետև գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնեց, որ ապրիլի 7–ին սպասվելիք Փաշինյան–Պուտին հանդիպմանն ընդառաջ Նիկոլ Փաշինյանն ինքնամեկուսացել է։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում»,–ասաց նա։

Բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, Նիկոլ Փաշինյանն աշխատում է պլանային օրակարգով։

Հիշեցնենք, 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում, ինչի հետևանքով հայկական կողմը ավելի քան 100 զոհ ունեցավ: