ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին Եվրո-2021 խմբային փուլում մրցեց Իսլանդիայի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Տիկնիզյանն ու Զախարյանը գոլեր են խփել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում
© Sputnik / Владимир Песня
Ռուսաստանի Մ-21 տարեկանների ընտրանին հաղթեց խոշոր` 4:1 հաշվով: Երիտասարդական թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան հայկական արմատներով Նաիր Տիկնիզյանը և Արսեն Զախարյանը, ովքեր համապատասխանաբար աչքի ընկան 42-րդ և 45-րդ րոպեներին:
Տիկնիզյանն ու Զախարյանը գոլեր են խփել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում
© Sputnik / Владимир Песня
Զաքարյանը Ռուսաստանի ընտրանու մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 71-րդ րոպեին, իսկ Տիկնիզյանը մասնակցեց ամբողջ խաղին:
Մյուս երկու գոլերի հեղինակ են դարձել Ֆյոդր Չալովն ու Դենիս Մակարովը։