Սոֆյա ռոբոտի կողմից արված նկարներն աճուրդի են հանվել Հոնկոնգում

Sputnik

Սոֆյա ռոբոտին մարդանման կնոջ կերպարով ծրագրավորել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերությունը։ Այն նախագծվել է այնպես, որ սովորի և հարմարվի մարդկանց վարքագծին, ինչպես նաև աշխատի մարդկանց հետ։ Սոֆյան մոդելավորվել է դերասանուհի Օդրի Հեփբերնի արտաքին տեսքով և, ի տարբերություն նախորդ ռոբոտների, հայտնի է դարձել իր մարդկային տեսքի և վարքի շնորհիվ։

Հայկական ռոբոտը հայտնվել է «Golden Kitty Award 2020»–ի լավագույն պրոդուկտների ցանկում

Սոֆյան ակտիվացվել է 2015 թվականի ապրիլի 19-ին։ Ըստ ռոբոտին ստեղծող Դևիդ Հենսոնի՝ Սոֆյան տիրապետում է արհեստական ​​ինտելեկտի, ունի տեսողական ինֆորմացիայի մշակման գործառույթներ և դեմքի ճանաչման տեխնոլոգիա։ Սոֆյան կարող է կրկնել մարդկային ժեստեր և դեմքի արտահայտություններ, պատասխանել որոշակի հարցերի և պարզ զրույցներ վարել նախապես որոշված ​​թեմաներով (օրինակ` եղանակի մասին)։ Ընդհանուր առմամբ Սոֆյան կարող է արտահայտել 60 հույզ։

Սոֆյայի հետ բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել ամբողջ աշխարհում։ 2017 թվականի հոկտեմբերին նա ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն՝ դառնալով առաջին ռոբոտը, որն ստացել է որևէ երկրի քաղաքացիություն։

2018–ին Սոֆյա ռոբոտն Հոնկոնգից բերվել ու ցուցադրվել էր Հայաստանում։ Հետո Թվիթերի նա իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հետ։

1 / 8
Hanson Robotics ընկերության կողմից ստեղծված Սոֆյա ռոբոտի նկարներն աճուրդի են հանվել Հոնկոնգում
2 / 8
Hanson Robotics ընկերության կողմից ստեղծված Սոֆյա ռոբոտի նկարներն աճուրդի են հանվել Հոնկոնգում
3 / 8
Սոֆյա ռոբոտի կողմից արված նկարներն աճուրդի են հանվել Հոնկոնգում
4 / 8
Սոֆյա ռոբոտի կողմից արված նկարներն աճուրդի են հանվել Հոնկոնգում
5 / 8
Սոֆյա ռոբոտի կողմից արված նկարներն աճուրդի են հանվել Հոնկոնգում
6 / 8
Սոֆյա ռոբոտի կողմից արված նկարներն աճուրդի են հանվել Հոնկոնգում
7 / 8
Սոֆյա ռոբոտի կողմից արված նկարները
8 / 8
Սոֆյա ռոբոտի կողմից արված նկարները