Թուրքիայի ընդդիմությունը կտրուկ դեմ է դպրոցներում ամենօրյա «Աթաթուրքի երդումը» չեղարկելուն

Երդման մեջ «երջանիկ է նա, ով կարող է ասել՝ ես թուրք եմ» արտահայտությունն է, ինչը չի կարող Թուրքիայում ազգային փոքրամասնությունների` մասնավորապես քրդերի հետ, խնդիրներ չառաջացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները քննադատել են Պետխորհրդի որոշումը։ Որոշման համաձայն` Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին նվիրված ամենօրյա պարտադիր «դպրոցական երդումը» չեղարկվում է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Էսօր մուղամ ես լսում, վաղը հայրենիքդ կծախես», կամ արդյոք Հայաստանում ծպտյալ թուրքեր կան

Թուրքիայում տարրական դասարաններում երդումը մտցվել էր 1933 թվականից։ 2013 թվականին «քրդական հարցի» պատճառով իշխանությունների նախաձեռնությամբ այն չեղարկվել էր (տեքստում «երջանիկ է նա, ով կարող է ասել՝ ես թուրք եմ» արտահայտությունը կա)։

2018 թվականին Պետխորհուրդը որոշել էր, որ երդումը չի չեղարկվի, սակայն կրթության նախարարությունը բողոքարկել էր այդ որոշումը։

Այս շաբաթ, սակայն, ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Պետխորհուրդը համաձայնել է նախարարության հետ և չեղարկել աղոթքների վերականգնման մասին իր նախնական որոշումը։ Ավելին, ըստ ԶԼՄ-ների հաղորդման, իշխանությունները որոշել են վերացնել Աթաթուրքի պատկերը պետական պարգևների վրայից։

Թուրքիայում անհանգիստ են. ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չեն կարգավորվում

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ֆաիկ Օզտրակը մեղադրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Աթաթուրքի մասին հիշողությունը ջնջելու փորձում։

Թուրքիայի «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեներն իր հերթին հայտարարել էր, որ երդումը պետք է արտասանեն դպրոցներում։

Արդարություն և զարգացում կուսակցության հետ դաշինքում գտնվող Թուրքիայի ազգային շարժման Ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելին որոշումը սկանդալային ու հասարակությունը բևեռացնող է անվանել։

Ռուսաստանը չպետք է թույլ տա Թուրքիային խաբել իրեն․ Զատուլինը՝ պատմական անցյալի մասին