Պետդեպը 900 հազար դոլար կտրամադրի «Հայաստանում Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարի» համար

Ավելի վաղ Պետդեպը Հայաստանին գումար էր հատկացրել «Թուրքիայի և Ադրբեջանի բնակիչների հետ բարեկամական հարաբերությունների վերականգնման համար»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱՄՆ Պետքարտուղարությանն առընթեր ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերի բյուրոն 900 հազար դոլարի դրամաշնորհի մրցույթ է հայտարարել, որի նպատակը «Հայաստանում աշխատողների իրավունքների ամրապնդումն է»՝ ՀՀ–ում Ռուսաստանի «ազդեցության ուժեղացման ձգտման» ֆոնին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ближнее зарубежье-ն։

Պարզաբանման մեջ նշված է, որ բարեփոխումների ապահովումը հատկապես կարևոր է հիմա՝ աճող մտահոգության ֆոնին, որ Ռուսաստանն օգտագործում է իր ազդեցությունը շահավետ կերպով ուժեղացնելու հնարավորությունները:

Ավելի վաղ Պետդեպարտամենտը Հայաստանին գումար էր հատկացրել «Թուրքիայի և Ադրբեջանի բնակիչների հետ բարեկամական հարաբերությունների վերականգնման» համար:

Պետդեպարտամենտը գումար կհատկացնի Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդման համար