Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ այս պայմաններում. Վարդևանյան

Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրել էր գեներալ – գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու` վարչապետի առաջարկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ըստ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առերևույթ սահմանադրական խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ: Facebook–ի իր էջում այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ 

ՀՀ վարչապետն ու նախագահը Օնիկ Գասպարյանի մասով համաձայնության են եկել․ Ղազինյան

Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց գեներալ – գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու` վարչապետի առաջարկությունը` հիմք ընդունելով, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

«Այսօր հայտարարությամբ արձանագրում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ հակասահմանադրական հրամանագրի վերաբերյալ չի ստորագրելու: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար առարկություններում, դիմելու է ՍԴ»,–գրել է Վարդևանյանը։

Նա սրանից եզրակացրել է, որ առերևույթ սահմանադրական խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով մարտի 4-ին մտնել ուժի մեջ:

«Ցավում եմ որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղան Սահմանադրությունից և բանակից: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում: Ափսոսում եմ...»,–գրել է փաստաբանը:

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց, նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։