Բացարձակ սուտ է. Մուսինյանը հերքում է Տեր - Պետրոսյանի և Փաշինյանի հանդիպման մասին լուրերը

Նշենք, որ մամուլում և սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր - Պետրոսյանը հանդիպել են ու երկար զրուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր - Պետրոսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր չեն հանդիպել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Newsmedia կայքը հրապարակել է տեղեկություն, թե իբր այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Լևոն Տեր -Պետրոսյանի առանձնատուն և երկարատև զրույց ունեցել առաջին նախագահի հետ: Հայտնում եմ, որ նշված հրապարակումը բացարձակ սուտ է և հետապնդում է զուտ սադրիչ նպատակ»,–գրել է նա:

Հավելենք, որ տեղեկությունը լայն արձագանք էր ստացել նաև սոցցանցերում։

«Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են». Տեր–Պետրոսյանը կոչ է հղել ժողովրդին