Գումար կհատկացվի Ստեփանակերտից Արցախի եկեղեցիներ տրանսպորտ ապահովելու համար. Հարությունյան

Արցախի նախագահն ընտանիքի անդամների հետ այսօր Ամարասի վանքում մասնակցել է Սուրբ պատարագի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հավաստիացնում է, որ, համագործակցելով Արցախի թեմի հետ, կառավարությունը միջոցներ կհատկացնի յուրաքանչյուր կիրակի մայրաքաղաքից դեպի հանրապետության շրջանների գործող եկեղեցիներ տրանսպորտային կապն ապահովելու համար։ Տեղեկությւոնը փոխանցում է Արցախի նախագահի աշխատակազմը։

«Չնայած արհավիրքներին, Արցախը կանգուն է»․ Արցախի ԱԳՆ-ի ուղերձը

Հարությունյանն ընտանիքի անդամների հետ այսօր Ամարասի վանքում մասնակցել է Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցած Սուրբ պատարագին։ Նախագահն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հանրային կյանքում։

Պատարագին մասնակցել են նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, ՊԲ զինծառայողներ, ուխտավորներ։

Հիշեցնենք, որ Հայկական պատմության և մշակութային առնվազն 1 456 հուշարձան ներկայում մնացել է Արցախի` ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքում։

Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

ՌԻԱ Նովոստիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ կազմակերպությունը մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում փորձագիտական առաքելություն ուղարկել Արցախ։