Արտահանումը նվազել է, արտահանողներն՝ ավելացել. ՊԵԿ-ն ամփոփել է 2020թ.-ը

Հայաստանից 2020թ.-ին արտահանված ապրանքներն ամենաբազմազան են՝ սկսած տրիկոտաժից մինչև հանքարդյունաբերական արտադրանք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Մաքսային մուտքերը 2020թ.-ին 2019-ի համեմատ նվազել են, բայց 2018թ.-ի հետ գրեթե նույնն են: Տեղեկությունն այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը:

Նորակառույց բնակարանները վաճառում են մի գնով, ՊԵԿ-ին այլ գին են ներկայացնում. պաշտոնյա

Նվազման պատճառն, ըստ նրա, համավարակն է:

«Մաքսային վիճակագրական տվյալների շտեմարանում առկա տվյալները փաստում են, որ մենք մոտ 17.5 % ներմուծման նվազում և 7% արտահանման նվազում ունենք»,- ասաց Շարաֆյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշները դեռ վերջնական չեն ու մշակման փուլում են: Վերջնական թվային տվյալները կներկայացվեն մարտ ամսին:

Հետաքրքրական է, որ 2020թ-ին, չնայած համավարակով պայմանավորված փակ սահմաններին, պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում ավելացել է ապրանք արտահանողների թիվը:

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները հայտնի են. ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը

«Արտահանողների թվաքանակը միանշանակ ավելացել է, իսկ ներմուծողների թվաքանակում կտրուկ անկում չի եղել, այսինքն՝ պահպանվել է»,- հայտնեց Շարաֆյանը:

Ընդ որում, նրա խոսքով, արտահանված ապրանքները բազմազան են՝ սկսած տրիկոտաժից մինչև հանքարդյունաբերական արտադրանք:

Պե՞տք է, որ երկրում գործեն բազմաթիվ զինված կառույցներ. Քոչարյանը` ՊԵԿ-ին զինելու մասին