Գալիա Իբրահիմովա, ՌԻԱ Նովոստի
Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է կառուցվածքային բարեփոխումների։ Դրանք կառնչվեն ոչ միայն կազմակերպության անդամներին, այլև հարևան երկրներին։ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու պահից ի վեր ծրագրերն ընդլայնվում են․ նոր ռազմավարության մեջ ցանկանում են ներառել Ուկրաինան, Ղրիմն ու Սևծովյան տարածաշրջանը։ Եվս մեկ կարևոր նպատակ է Ռուսաստանին ու Թուրքիային կռվեցնելը։ ՆԱՏՕ-ի մտադրությունները վերլուծել է ՌԻԱ Նովոստին։
Հավաքական պաշտպանություն
Ո՞ւր է գնում ՆԱՏՕ-ն և ի՞նչ նպատակներ է հետապնդում․ այս հարցերի պատասխանները փետրվարի 17-ին կսկսեն փնտրել դաշինքի պաշտպանության նախարարները։ Նրանց հանդիպումը սովորաբար տեղի է ունենում ամենամյա գագաթնաժողովից առաջ, որն այս անգամ նախատեսված է մարտին։ Գործընկերները համաձայնեցնում են ամփոփիչ օրակարգը և հաստատման համար փոխանցում կազմակերպության գլխավոր քարտուղարին։ Պատրաստությունը նյարդային գործ է․ ԱՄՆ-ում նախագահական վարչակազմի փոփոխությունը վերագործարկում է խոստանում։
Դաշինքում չեն թաքցնում, որ Ամերիկան շարունակում է մնալ տրանսատլանտյան անվտանգության գլխավոր երաշխավորը։ Միաժամանակ հույս ունեն, որ Ջո Բայդենը նույնպես թանկ է գնահատում դաշնակիցներին։ Եվ կրկնում են` կարևոր է թույլ չտալ, որ կազմակերպության ներսում հարաբերությունները սրվեն, ինչպես Դոնալդ Թրամփի օրոք էր։
Նախօրեին պորտուգալացի նախարար Ժոաու Գոմեշ Կրավինյուն ուղիղ հայտարարեց․
«Թրամփի նախագահությունը գաղափարական փորձարկում էր։ Հետևանքները կործանարար են ԱՄՆ-ի հեղինակության և աշխարհում ամերիկյան ուժի համար»։
Չլռեց նաև Վոլֆգանգ Իշինգերը՝ Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահը (համաժողովը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից անմիջապես հետո)։ Երբ քննարկվում էր այն թեման, թե ինչ պետք է սպասի դաշինքը Բայդենից, նա նկատեց․ «Կարևոր է, որ իրենք՝ եվրոպացիները, պատասխանեն մի հարցի` իսկ ի՞նչ կլինի, եթե չորս տարի անց ամերիկացիներն ընտրեն հայացքներով Թրամփին նման նախագահ»։
Պատրաստվում են հարվածի, կամ ինչու է ՆԱՏՕ–ն իր կողմը գրավում Հյուսիսային Մակեդոնիային
Ամեն դեպքում, Վաշինգտոնը գիտակցում է դաշնակիցների մտավախությունները։ Եվ Պենտագոնի նոր ղեկավարը՝ գեներալ Լլոյդ Օսթինը, փորձում է նրանց հանգստացնել․
«Ամերիկան շարունակում է նվիրված մնալ դաշինքի արժեքներին»,-վստահեցնում է նա։
Հատուկ Գերմանիայի և Ֆրանսիայի գլխավոր կասկածամիտների համար Բայդենի վարչակազմը հրապարել է ԱՄՆ նախագահի և դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի բանակցությունների տեսաձայնագրությունը։ «Հավաքական անվտանգության պարտավորությունները սուրբ են Վաշինգտոնի համար»,-ընդգծում է Բայդենը զրույցի ընթացքում։
Նոր նախագահ, հին պահանջներ
Դաշնակիցների հետ հարաբերություններում ձայներանգի փոփոխությունը չի նշանակում, որ ԱՄՆ—ն հետ կկանգնի Թրամփի գլխավոր պահանջից․ դաշինքի անդամները ստիպված կլինեն պաշտպանության ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 2 տոկոսը։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանն այդ թեման առաջնահերթներից է։
Չափանիշին այդպես էլ չեն հասել Գերմանիան, Իտալիան և Իսպանիան։ Եվ մինչև 2024թ․-ը դա նրանց հազիվ թե հաջողվի։ Բայց ամերիկյան նոր վարչակազմը հանգիստ է արձագանքում։
«Վաշինգտոնը հույս ունի, որ մինչև 2031թ․-ը այդ երկրները կհասնեն նպատակային ցուցանիշներին»,-այսպիսի ժամկետներ է նշել Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Պաշտպանական ծախսերի մեծացման հույս ունի նաև Ստոլտենբերգը։ Բացառություններ մտադիր չեն անել։
«Դա պարտադիր է դաշինքի բոլոր երկրների համար, այդ թվում՝ վերջերս միացած Հյուսիսային Մակեդոնիայի։ Ոչ մի անցումային շրջան չի լինելու»։
Պենտագոնը փորձեց հարթել սուր անկյունները և հավաքական անվտանգության հարցում տարբերություններ գտնել Բայդենի և Թրամփի հայացքներում։ ԱՄՆ-ի նոր նախագահը, ամերիկացի զինվորականների կարծիքով, այլ կերպ է մեկնաբանում բուն հասկացությունը․ Բայդենի համար այն նշանակում է ոչ միայն ռազմական, այլև բժշկությանն ու նոր համավարակների կանխմանն ուղղված ծախսեր։
Հզոր պատասխան ՆԱՏՕ–ին. Ռուսաստանն ավարտել է «Իսկանդեր–Մ» հրթիռային համալիրների վերազինումը
Դեմոկրատի՝ դաշնակիցների նկատմամբ հավատարիմ վերաբերմունքի ևս մեկ ապացույց է, Պենտագոնի կարծիքով, Գերմանիայից զորակազմի դուրսբերումը կանգնեցնելու որոշումը։ Թեև Բեռլինը դրան այլ գնահատական է տալիս։ ԳԴՀ իշխանությունները պնդում են, որ երկրում ամերիկյան ռազմակայանների պահպանումը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Մերջավոր Արևելքի երկրների կողմից ոչ միայն Եվրոպայի, այլև Ամերիկայի պաշտպանությունն է հավանական սպառնալիքներից։
Վերադարձնել Թուրքիան
Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև «ՆԱՏՕ-2023» զեկույցը, որը 2020թ․-ի վերջին պատրաստել են դաշինքի վերլուծաբանները։ Այդ ուսումնասիրության հիման վրա կսկսեն մոտակա տարիների ռազմավարություն մշակել։
«Կարևոր է համարվել նոր միջազգային իրադրությանը։ Ճգնաժամերի դեպքում ՆԱՏՕ-ն պետք է գործի օպերատիվ և միասնական, անգամ եթե դա հղի է հիմնարար սկզբունքների խախտմամբ»,-ասվում է ներկայացված փաստաթղթում։
Լուրջ սպառնալիք են ներկայացնում, զեկույցի հեղինակների կարծիքով, Չինաստանն ու Ռուսաստանը։ Սակայն մեծ ուշադրություն են դարձրել նաև մյուս տարածաշրջաններին։ Դաշինքի անդամները կոչ են անում չշտապել ամերիկացի զինվորականներին դուրս բերել Աֆղանստանից, ուշադրությունը կենտրոնացնել Սիրիայի և Իրաքի վրա։
Ուշագրավ է նաև այն, որ նոր ռազմավարության մեջ հատուկ նշված է Սևծովյան տարածաշրջանը։ Օբյեկտիվում Թուրքիան է, Ուկրաինան և Վրաստանը։ ՆԱՏՕ-ականները վստահ են․ այդ երկրների անվտանգությունն ուղղակի ազդեցություն ունի Եվրոպայում և Ամերիկայում տիրող իրավիճակի վրա։
ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի քայլերը լարվածություն են ստեղծում Կովկասում. Սիդորովը` Վրաստանի մասին
ՆԱՏՕ-ի շահերից է բխում Թուրքիան տրանսատլանտյան ուղեծիր վերադարձնելը, նշում են փաստաթղթի հեղինակները։ Կապերի ամրապնդման հարցում առաջին քայլերն է ձեռնարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը․ օրերս նա հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ և քննարկել Արևմուտքի և Անկարայի հարաբերությունների խնդիրները։ Սակայն փոխվստահության երկխոսություն չի ստացվել։ Առաջին հերթին Բլինկենը պահանջել է հրաժավել ռուսական С-400 ԶՀՀ-ից։
ՆԱՏՕ-ի ղրիմյան օրակարգը
Դաշինքի պաշտպանության նախարարները կքննարկեն նաև Ղրիմի մոտակայքում օդային տարածքն օգտագորելու` Ուկրաինայի առաջարկը։ Խոսքը դաշինքին Սիմֆերոպոլի թռիչքային տեղեկատվության տարածքին հասանելիություն փոխանցելու նախաձեռնության մասին է։ Դա, ըստ Ուկրաինայի դասակարգման, աէրոնավիգացիոն գոտի է, որը գտնվում է Խերսոնի մարզում։
«Մենք առաջարկում ենք օդային տարածքի այս մասն օգտագործել ՆԱՏՕ-ի զորքերի, սարքավորումների, բեռների տեղափոխման գործողությունների համար։ Հուսով ենք, որ դաշինքը կաջակցի Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով իրադրության մոնիթորինգին»,-բացատրել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլին։
Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո Սև ծովի երկնքով թռիչքների կառավարումը կիսվել է։ Ռուս դիսպետչերները Սիմֆերոպոլում համակարգում են շարժը կղզու երկնքում, իսկ միջազգային երթուղիները՝ ծովի վրայով, առաջվա պես Օդեսայի և Դնեպրի դիսպետչերների ձեռքում են։
ՆԱՏՕ–ն նոր տարին կսկսի Ռուսաստան ներխուժելու փորձի «բեմադրությունից»
Այն երկրները, որոնք չեն ճանաչում Ղրիմի միացումը ռուսաստանին, օգտվում են ուկրաինացի դիսպետչերների ծառայություններից։ Սակայն նրանց ինքնաթիռները չեն կարող տեղաշարժվել անմիջապես Ղրիմի տարածքի երկնքում։ Փոխարենը՝ թերակղզու շուրջ և Սև ծովի հարակից ջրատարածքում նրանք թռչում են ազատորեն։
Ղրիմում արդեն արձագանքել են նախաձեռնությանը։ «ՆԱՏՕ-ի ոչ մի ինքնաթիռ թերակղզու օդով չի թռչելու»,-հայտարարել է Ղրիմի կողմից Պետական դումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը։
Անհանգիստ Կովկասը
«Սևծովյան թեման ՆԱՏՕ-ի օրակարգում հայտնվել է ոչ այնքան Ուկրաինայի հետ կապված, որքան Կովկասում Ռուսաստանի հարաճուն ազդեցության պատճառով,-կարծում է Միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը,-ռուս խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք առաջացրել է դաշինքի անհանգստությունը։ Նրանք Մոսկվայի մուտքն այնտեղ դիտարկում են իբրև ուղիղ մարտահրավեր»։
Ուկրաինայի համար սևծովյան թեման թմբկահարելն իր մասին հիշեցնելու առիթ է։ Միաժամանակ, փորձագետի կանխատեսմամբ, Ղրիմում ռուսական ռազմական ներկայության ավելացումը Կիևի իշխանությունները շարունակելու են ներկայացնել որպես սպառնալիք իրենց սեփական անվտանգությանը։
«Ուկրաինան վաղուց է ահազանգում թերակղզում շինարարության մասին։ Խոսքը, իբրև թե, այնտեղ ոչ թե խաղաղ, այլ ռազմական օբյեկտների ի հայտ գալու մասին է։ Համապաասխանաբար, դա ներկայացնում են որպես «ռուսական սպառնալիք»»,-կարծում է Կորտունովը։
Անդամակցության շահը
Ղրիմի խնդիրը Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժեղացման կարևոր, բայց ոչ միակ նպատակն է, վստահ է Անկարայի Քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Օրհան Գաֆարլին։
«Դաշինքին անհրաժեշտ է ամրապնդել դիրքերը Սև ծովում, որպեսզի վերադարձնի Թուրքիային։ Հիմա ՆԱՏՕ-ն և Անկարան անհամաձայնություն ունեն շատ հարցերում։ Բայց երկուսն էլ հասկանում են՝ պետք է շարունակել համագործակցել»։
ՆԱՏՕ-ի անդամակցությունը պահպանելու հարցը կա նաև թուրքական հանրության մեջ, նշում է Գաֆարլին։
«Դա շատ հնարավորություններ է տալիս։ Առանց Դաշինքի` Էրդողանի համար ավելի դժվար կլինի հիմնավորել իր խառնվելը Լիբիայի կամ Սիրիայի հակամարտություններին»,-դատողություններ է անում քաղաքագետը։
Մյուս առավելությունը, ըստ նրա, այն է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիային և ԵՄ երկրներին թույլ է տալիս հարթել փոխադարձ հակասությունները։ Եվ միաժամանակ Անկարային օգնում է արգելափակել Հունաստանի, Կիպրոսի կամ Ֆրանսիայի գործողությունները, եթե դրանցում հակաթուրքական ենթատեքստ կա։
ՆԱՏՕ–ն ավելացնում է պաշտպանությանն ուղղված ծախսերը. ՌԴ–ն կմասնակցի՞ մրցավազքին
Դաշինքի համեմատաբար նոր նպատակը Թուրքիայի և Ռուսաստանի հետագա մտերմարցումը կրճատելն է։ Սակայն երկու երկրներին չափազանց շատ բան է կապում, ուստի փորձագետը կասկածում է, թե դա իրականանալի լինի։