Հայտնի է` կոնկրետ երբ կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը կայանալու է Ռուսաստանի մայրաքաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik.Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաեւի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը կկայանա հունվարի 30-ին Մոսկվայում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Պետք է տնտեսական նոր խնդիրներ ձևակերպենք և լուծենք. Փաշինյանը` Ճանապարհային քարտեզի մասին

Հիշեցնենք` հունվարի 11-ին Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ որոշվել էր եռակողմ աշխատանքային խումբ ստեղծել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով։

ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը