Նիդեռլանդներում ցուցարարները ջարդում են ցուցափեղկերն ու շրջում մեքենաներ. տեսանյութ

Իշխանությունների սահմանած պարետային ժամի դեմ բողոքի ակցիաներին մասնակցում են հիմնականում երիտասարդներ։
Sputnik

Նիդեռլանդների կառավարությունը մտադիր չէ չեղարկել պարետային ժամը, չնայած երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցած անկարգություններին:

Նիդեռլանդներում կորոնավիրուսային միջոցառումների դեմ բողոքի հետևանքները` լուսանկարներում

Նիդեռլանդներում անկարգություններ են սկսվել հունվարի 23-ին՝ ժամը 21:00-ից մինչեւ 04:30-ը պարետային ժամ սահմանելու ֆոնին: Նման միջոցառումն ուժի մեջ է մտել ի լրումն լիարժեք կարանտինի, որը երկրում գործում է 2020 թվականի դեկտեմբերի կեսերից COVID-19-ի հետ կապված իրադրության պատճառով:

Բողոքի ակցիաներին հիմնականում մասնակցում են երիտասարդները։ Պարետային ժամը սկսվելուն պես նրանք փողոց են դուրս գալիս, հրաժարվում են կատարել ոստիկանության պահանջները և առճակատման են գնում ուժայինների հետ:

Բողոքի ակցիաների մասնակիցները ջարդում են խանութների ցուցափեղկերը, շրջում մեքենաներ, քարեր նետում ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ:

Հին կարանտին, նոր պայմաններ. ինչ է փոխվել կանոններում

Իրենց հերթին ոստիկանները ցույցերը ցրելու համար կիրառում են մահակներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Հունվարի 25-ին անկարգություններն ընդգրկել են շուրջ 10 քաղաք, առավել լարված իրավիճակ է ստեղծվել Ռոտերդամում և Հերտոգենբոսում:

Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 180 մարդու։

Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի