ՌԱԴԻՈ

Փորձ է արվում ԲԴԽ–ում փոխել բալանսը. Այվազյանը` համակարգի հետ կապված զարգացումների մասին

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) առնչվող իրավաքաղաքական զարգացումներին։ 
Sputnik
Փորձ է արվում ԲԴԽ–ում փոխել բալանսը. Այվազյանը` համակարգի հետ կապված զարգացումների մասին

Վարդան Այվազյանի դիտարկմամբ` ԲԴԽ–ն այս պահին չի ծառայում օրվա իշխանություններին, որովհետև այդ կառույցի գործառնական առաքելությունը դատական համակարգի անկախության ապահովումն է, իսկ անկախության ապահովման առումով վերջին շրջանում ականատես եղանք այն իրողությանը, երբ հատկապես հանրահավաքներին և այլ միջոցառումներին մասնակցող անձանց քննչական մարմինները փորձեցին ապօրինի կերպով ազատությունից զրկել, բայց դատական իշխանության մարմինները` դատարանները, փաստորեն նրանց կալանքի որոշում չտվեցին, ազատությունից զրկելը համարեցին ոչ իրավաչափ ու ազատ արձակեցին։ 

Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ

«Այսօրվա դրությամբ թերևս Բարձրագույն դատական իշխանության խորհուրդը միակ մարմինն է, որը կարողանում է գործող իշխանություններից անկախ իրականացնել իր գործառույթները։ 2018 թվականի իրադարձություններից հետո գործող իշխանություններն ամենատարբեր ձևերով փորձ արեցին դատական համակարգը ենթարկեցնել իրենց և դարձնել գործադիր իշխանությունից ածացյալ ու կախյալ մարմին, սակայն ի պատիվ ԲԴԽ–ի կարելի է արձանագրել, որ այդ կառույցը դրսևորեց մարդկային իրավական բոլոր դրական հատկանիշները և կարողացավ դիմակայել իշխանություններին ու իրական տարանջատման համակարգում հանդես գալ որպես իշխանության ինքնուրույն, անկախ թև և աջակցեց դատական համակարգին, որպեսզի վերջինս ապահովի իր անկախությունը գործադիր և օրենսդիր մարմնից»,– նշեց իրավագետը։ 

Այվազյանի կարծիքով` երկրում առկա է իշխանության բռնազավթում ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը իշխանությունների տարանջատման համակարգում ամբողջովին ուզուրպացրել է օրենսդիր և գործադիր իշխանությունը և ի դեմս դատական իշխանության` ունենք երրորդ թևը, որը գերմարդկային ջանքերի շնորհիվ փորձում է զոհ չգնալ կամ չենթարկվել օրենսդիր և գործադիր իշխանություններին։

«Կողքներս այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման». Ջհանգիրյանը` իր «դղյակի» մասին

Ըստ նրա` մենք ունենք երևույթ, երբ գործադիր իշխանությունը, որը հիմնականում համարվում է պետական իշխանության կրողը, փորձում է դատական իշխանության ոլորտում իր ներկայացուցիչների միջոցով փոխել հավասարկշռությունը ԲԴԽ–ում հօգուտ իրեն, որպեսզի իր ներկայացուցիչների միջոցով կարողանա ազդել դատական իշխանության վրա` այն դարձնելով առավելապես վարչապետի կցորդը։

Այվազյանի կարծիքով` արդեն իսկ երկու ներկայացուցչի ներգրավմամբ փորձ է արվում ԲԴԽ–ում փոխել բալանսը` ստեղծելով այնպիսի ուժ, որն առավելապես կլինի իշխանամետ և խելոք կիրականացնի իշխանության հանձնարարականները։ 

«Գագիկ Ջհանգիրյանը տվել է սպառիչ, անկեղծ պատասխաններ». ԼՀԿ–ն հանդիպել է նրա հետ