Ադրբեջանն ու Թուրքիան հզորացնում են ռազմական ներկայությունը. Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը իշխանական խմբակցության գործընկերներին հորդորեց ուշքի գալ՝ մատնանշելով թուրք-ադրբեջանական տանդեմից սպասվող նոր վտանգները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ռազմական բյուջեն 2021թ-ի համար ավելացել է: Այսօր ԱԺ արտահերթ նիտում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ իշխանական խմբակցության գործընկերներին հարցնելով՝ արդյո՞ք տեղյակ են այդ մասին:

Փարսյանն Ադրբեջանի հսկողության տակ անցած ճանապարհի փոխարեն առաջարկում է թունել կառուցել

«Իսկ տեղյա՞կ եք, որ Գանձակում կառուցվում է թուրքական ավիացիոն ռազմաբազա: Իսկ տեղյա՞կ եք, որ մինչև հիմա թուրքական ու ադրբեջանական ռազմական բարձրաստիճան գործիչները խոսում են ֆիզիկական վերամիավորման մասին»,- ասաց պատգամավորը։

Նա իշխանությանը հորդորեց ուշքի գալ:

Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը