Դաղստանում ահաբեկիչներ են ձերբակալվել. տեսանյութ

ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը հրապարակել է «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) անդամների ձերբակալության տեսանյութը։ Նրանք պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել Մախաչկալայում։
Sputnik

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Մախաչկալայում ահաբեկչական գործողություն է կանխել։ Ձերբակալվել են միջազգային ահաբեկչական կազմակերպության չորս անդամները։

ԱԴԾ–ն ահաբեկչական գործողություն է կանխել. տեսանյութ

1 րոպե 9 վայրկյան տևող տեսագրությունում երևում է, թե ինչպես է ԱԴԾ-ն ձերբակալում ծայրահեղականներին։ Ցուցադրվում են ԻՊ դրոշներ, դանակներ, նռնակներ ու գրոհայինների ծախսերի ցուցակը․ «Ծախսեր՝ 90 հազար, հատուկ հագուստ՝ 30 հազար, մոջահեդների կարիքներ՝ 40 հազար, ջիհադ՝ 50 հազար, ընդամենը՝ 210 հազար»։

Վլադիմիր Պուտինը հստակ խնդիր է դրել ռուսական հատուկ ծառայությունների առաջ

Հետո երևում է նռնականետներով ու Կալաշնիկովի ինքնաձիգներով պահոցը։

ՌԴ ԱԴԾ–ն ձերբակալել է Շամիլ Բասաևի ավազակախմբի երկու անդամի. տեսանյութ