Գեղարքունիքի և Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. ի՞նչ վիճակ է մյուս մարզերում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սյունիքի հետ սահմանակից հողերն օգտագործվել են Արցախի հետ համաձայնագրերի հիման վրա. մարզպետ

Ճանապարհներին երթևեկության համար խնդիրներ է ստեղծում նաև մառախուղը. ԱԻՆ հաղորդմամբ՝ մառախուղ է Սարավան-Զանգեր հատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

«Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ-ը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ինչ վերաբերում է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին, ապա այն բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Անհետ կորած համարվող 6 զինծառայողի ողջ են գտել. Արցախի նախագահի ուրախ լուրը

Հիշեցնենք՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին: