Եռաբլուրում լարված է. ոստիկանությունը բաժանում է վարչապետի աջակիցներին ու ընդդիմադիրներին

Իրավապահները փորձում են կանխել բախումները Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնի մուտքի մոտ:
Sputnik

Երևանի Եռաբլուր ռազմական պանթեոնի մուտքի մոտ արցախյան 1–ին պատերազմի մասնակիցները, զոհված ազատամարտիկների մայրերը կենդանի պատ են կազմել` թույլ չտալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած սգո երթի մասնակիցներին մտնելու Եռաբլուր։

Արցախյան 1–ին պատերազմում զոհված ազատամարտիկների մայրերը փակել են Փաշինյանի ճանապարհը

Միևնույն ժամանակ, բացի վարչապետի հակառակորդներից, Եռաբլուրում ներկա են նաև նրա կողմնակիցները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, երկու թևերի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում:

Ոստիկանությունը փորձում է կանխել նրանց միջև բախումը՝ հանդարտեցնելով ու բաժանելով կողմին:

Նշենք` Հանրապետության հրապարակից ՀՀ վարչապետի գլխավորությամբ մեկնարկած սգո երթի մասնակցիներն այս պահին Իսակովի պողոտայում են։

Ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները երթի մասնակիցներին սպասում են Եռաբլուրի մուտքի մոտ` հայտարարելով, որ Փաշինյանին թույլ չեն տալու մտնել Եռաբլուր։

«Նիկոլ, վարչապետ». սգո երթը մեկնարկեց վարչապետին ուղղված ծափերով