Հրմշտոց, կաղամբով սայլակներ և գունավոր ճայթուկներ. Մաշտոցի պողոտայում լարված վիճակ է

Ոստիկաններն այժմ բերման են ենթարկում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա անողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի հրաժարականի պահանջով Մաշտոցի պողոտան այսօր փակել են նաև կաղամբով լեցուն սայլակով։

«Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում կրկին փողոցներ են փակել

Բողոքի ակցիա անողները նաև գունավոր ճայթուկներ վառեցին։ Այս պահին իրավիճակը բավական լարված է, քանի որ մի շարք քաղաքացիներ էլ իրենց դժգոհությունն են հայտնում, որ փողոցները փակ են։ Քիչ առաջ հրմշտոց տեղի ունեցավ բողոքի ակցիայի մասնակիցների և մեքենաների մեջ սպասող անձանց միջև։

«Երբ Նիկոլ Փաշինյանն էր փողոց փակում, էդ դավաճանը, ինչո՞ւ չէիք պահանջում չանել նման բան»,–ի պատասխան ասում էին ցուցարարները։

Ոստիկաններն այժմ փորձում են բացել փողոցները` բողոքի ակցիա անողներին բերման ենթարկելով։ Այս պահին մի շարք փողոցներ շարունակում են փակ մնալ, մասնավորապես, Մաշտոցի պողոտան տարբեր հատվածներում փակ է։

Վազգեն Մանուկյանը` վարչապետի թեկնածու․ ի՞նչ գիտենք հայկական քաղաքականության վետերանի մասին

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո հայաստանյան ընդդիմադիր ուժերը պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այսօր նրանք հայտարարեցին, որ ունեն անցումային կառավարության վարչապետի միասնական թեկնածու, և նա Վազգեն Մանուկյանն է։