Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց

Կողմ քվեարկեցին պատգամավորներից 188–ը, դեմ՝ 3–ը ։ Բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում Ֆրանսիայի կառավարության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանն այսօր ընդունեց մի բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտությունը։

Բանաձևը, որն ընդունվեց 188 կողմ և 3 դեմ ձայնով, խորհրդատվական բնույթ ունի Ֆրանսիայի կառավարության համար։

Նախագծի քննարկման ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարեց, որ այդուհանդերձ ճանաչումը օգտակար չի համարում բանակցային գործընթացի համար:

ԵԱՀԿ ՄԽ–ն հորդորում է բոլոր վարձկաններին արագ հեռանալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից

Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար

Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել էր Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծ, որով դատապարտում էր Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ էր անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։

Ես, Լավրովն ու Բիգանը մտադիր ենք շարունակել աշխատանքը ԼՂ հարցի լուծման շուրջ. լը Դրիան