Զոհրաբ Մնացականյանը հերքում է Հայաստանից հեռանալու լուրը

ՀՀ նախկին արտգործնախարարը վստահեցնում է, որ շարունակելու է ապրել Հայաստանում։ Նա հորդորով դիմել է իր անձով հետաքրքրվողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik.Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է տարածված լուրերին, թե պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից և աշխատանք է խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից:

«Արմենպրեսի» խնդրանքով անդրադառնալով տարածված լուրին` ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարը հավաստիացրել է, որ իր ինքն ու ընտանիքն ապրում և շարունակելու են ապրել Հայաստանում:

«Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ո՛չ մտադրություն ունեմ, ո՛չ էլ ցանկություն: Իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ` այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքները»,- նշել է Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը ՀՀ արտգործնախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին: 2020 թվականի նոյեմբերի 16-ին նա ազատվեց այդ պաշտոնից, նրան այժմ նրան փոխարինում է Արա Այվազյանը: