Ռուսաստանը Ղարաբաղի համար մարդասիրական արձագանքման կենտրոն է ստեղծում

Կենտրոնը կնպաստի Ղարաբաղում ենթակառուցվածքների վերականգնմանը։ Ադրբեջանի և Հայաստանի պետական մարմիններին կօգնեն համագործակցել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղի հարցով հումանիտար կենտրոն ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պայմանավորվում ենք Ղարաբաղում հումանիտար կազմակերպությունների աշխատանքի մասին․ Լավրով

Կենտրոնը ստեղծվում է մարդասիրական հարցերի լուծման և Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար։

Միջգերատեսչական կենտրոնի հիմնական գործառույթներից մեկը լինելու է Լեռնային Ղարաբաղի շրջանները լքած քաղաքացիներին մշտական բնակության վայրեր վերադարձնելու հարցում աջակցելը: Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի պետական մարմիններին աջակցելու է Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմաններ ստեղծելու գործում:

Հրամանագրի համաձայն՝ ապահովվելու է ռուսական պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կապը, որոնք մարդասիրական օգնություն կցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի այն շրջանների բնակիչներին, որոնք տուժել են ռազմական գործողություններից:

Բացի այդ, Հայաստանի և Ադրբեջանի պետական մարմիններին կօգնեն համագործակցել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ։

Միջգերատեսչական կենտրոնի կազմում ընդգրկված են ԱԻՆ–ի, ԱԳՆ-ի, ԱԴԾ-ի, ինչպես նաև այլ շահագրգիռ դաշնային մարմինների ներկայացուցիչները։

Կենտրոնի հետ կապված կազմակերպչական հարցերը կլուծի պաշտպանության նախարարությունը։

Հուսով եմ` շուտով չենք օգտագործի «Ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունը. Պուտին