Շուշիի անկումից հետո մեր ջոկատներից մեկին հաջողվել է մտնել քաղաք. Փաշինյան

Նրա խոսքով` մեկ օր Շուշին անցել է հակառակորդի տիրապետության ներքո, որից հետո մի գրոհ է եղել, որը ձախողվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Շուշիի անկումից հետո երկու անգամ Շուշին վերադարձնելու փորձեր են արվել։ Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով Շուշին գրավել–չգրավելու մասին իրար հակադրող լուրերին։

«Շուշին վերադարձնելու երկու փորձերից մեկը ձախողվել է, իսկ մյուսի պարագայում մի ջոկատին հաջողվել է ներս մտնել։ Ամբողջ հակադրությունները հենց սրա հետ էր կապված։ Մեկ օր Շուշին անցավ հակառակորդի տիրապետության ներքո, որից հետո մի գրոհ եղավ և ձախողվեց դա։ Սակայն հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի»,–ասաց Փաշինյանը։

Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, ամբողջական կորուստ կունենայինք. Փաշինյան

Նրա խոսքով` մեծ հաշվով, սակայն, իրադրությունը դրանից չի հաջողվել փոխել։

Փաշինյանն անդրադարձավ նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։ Ծառուկյանն ասել էր, որ սա դավաճանություն էր, թե հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց Փաշինյանը դեմ է եղել և միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։

Ի պատասխան Փաշինյանը հայտնեց, որ նախ հոկտեմբերի 22-ին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, իսկ հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում ասել է, որ կողմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Վարչապետը նշեց` Ծառուկյանը կալանքից ազատվելուց հետո հայտարարել էր, թե կամավորական ջոկատ է կազմում, որ անձամբ է գլխավորելու։

«Այդպես էլ չտեսանք կամավորական ջոկատ, գուցե սա՞ է պատճառը, որ Շուշին ընկավ։ Գուցե եթե բավարար ռեզերվներ լինեին, որոնք օգնության կհասնեին Շուշին գրավելուց հետո քաղաք մտած ջոկատին, հնարավոր կլիներ Շուշին պահել։ Սխալված չեմ լինի ասել` Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկն էլ Ծառուկյանի ջոկատի բացակայությունն էր»,–ասաց Փաշինյանը։

Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պիտի հասնենք առավելագույնին. Հակոբ Արշակյան

Նա նշեց` եթե խոստանում են ու չեն անում, կարո՞ղ է դավաճանության դրվագ լինել։Նրա խոսքով` խոստացված «Նիվաներն» ու «Վիլիսները» գուցե ոչ թե Շուշիում, այլ Երևանում գործելու համար են ձևավորվել։ Դա պետք է ստուգվի ու քրեաիրավական գնահատականի արժանանա։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ