Գումարի դիմաց ՀՀ զինված ուժերի մասին Ադրբեջանին տեղեկություններ տված անձը կալանավորվել է

ՀՀ քաղաքացին ռազմական մի շարք գաղտնիքներ է հայտնել ադրբեջանական հետախուզական ծառայություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության, ռազմական մի շարք գաղտնիքների մասին վարձատրության դիմաց ադրբեջանական հետախուզական ծառայություններին տեղեկություններ փոխանցած ՀՀ քաղաքացի Մ. Ս․-ն կալանավորվել է։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

Դավաճանների բացահայտում, «ֆեյքային» սկանդալներ և նոր ԱԱԾ տնօրեն. ի՞նչ է հայտնի նրա մասին

Մամուլի կենտրոնից հավելեցին նաև, որ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասով` պետական դավաճանության հատկանիշներով։

ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ձեռք են բերվել բավարար տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքացի Մ.Ս.-ն, 2015թ. ընթացքում արտագնա աշխատանքի նպատակով գտնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։

Այդ ժամանակ նա հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով վերջիններիս աշխատակիցների կողմից, Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թ. ընթացքում, առաջարկ է ստացել գումարի դիմաց ՀՀ և Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։

ԱԱԾ-ն պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտել․ տեսանյութ