Ադրբեջանը հարվածներ է հասցրել Տիգրանակերտի հնագիտական ճամբարի ուղղությամբ. լուսանկարներ

Գիտնականը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե գնդակոծության հետևանքով ինչ վնասներ են պատճառվել ժամանակավոր կացարաններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանական հրետակոծության թիրախում այս անգամ էլ Տիգրանակերտի հնագիտական ճամբարն է հայտնվել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի` Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը։

Ադրբեջանը հարվածներ է հասցրել Տիգրանակերտի հնագիտական ճամբարի ուղղությամբ. լուսանկարներ

«Ադրբեջանական զինուժը գնդակոծության է ենթարկել Տիգրանակերտի հնագիտական ճամբարը»,- գրել է գիտնականն ու գրառմանը կից հեշթեգեր օգտագործել՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով կատարվածի վրա։ Հեշթեգերից մեկը «Արցախի մշակութային ցեղասպանությունն է»։

Ադրբեջանը հարվածներ է հասցրել Տիգրանակերտի հնագիտական ճամբարի ուղղությամբ. լուսանկարներ

Գրառումից բացի Համլետ Պետրոսյանը նաև մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում երևում են գնդակոծության հետևանքով ճամբարի ավերածությունները։ Մասնավորապես, կոտրված դռներ, կահույք, պատեր և այլն։

Ստեփանակերտում հրթիռակոծման հետևանքով զոհվածները տատ ու թոռներ են

Հիշեցնենք, որ Արցախի Տիգրանակերտում պեղումները մեկնարկել են 2006 թվականին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 5-ի ժամը 15։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7290 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 257 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում