Շուշին անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը. Արցախի նախագահ

Արայիկ Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնել «Արցախի հերոս», գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը: Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հայկական կողմը ոչնչացրել է Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող թշնամու ստորաբաժանումը

Նախագահը նշել է, որ պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը:

«Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին:

Բերձորի ճակատային գծում թշնամին կրկին հարձակվել է և կրկին ձախողում գրանցել

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»,-նշված է գրառման մեջ:

Նշենք, որ վերջին օրերին թշնամին բազմաթիվ գրոհներ է ձեռնարկել Շուշիի ու Բերձորի ուղղությամբ, սակայն հետ է շպրտվել՝ տալով տեխնիկայի ու մարդուժի մեծաքանակ կորուստներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Լուսադեմին թշնամին ծանր հրետանի է կիրառել Մարտունիում և հրետակոծել է Շուշին

Նոյեմբերի 4-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7155 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 252 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում