Հաղթանակի օրը միասին քոչարի կպարենք. տեսանյութ զենքով աղջկա մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը ռեպորտաժ է պատրաստել զենքի վրա հենված լուսանկարով գեղեցկուհի մասին։
Sputnik

Պետք է պատերազմը մեկնակետ համարել ու զինվորագրել աղջիկներին։ Նման կարծիք ունի վերջին օրերին հայտնի դարձած հայուհին` Արփի Բեկյանը, որին շատերն են սիրահարվել։ Պաշտպանության նախարարությունը ռեպորտաժ է պատրաստել զենքի վրա հենված լուսանկարով գեղեցկուհի մասին։

Ողջ մնալու արվեստը. առաջնագծի համար պատրաստվող կանայք ու տղամարդիկ` լուսանկարներում

Արփին մանկավարժ-պարուսույց է, մինչև պատերազմը մարզիչ էր, իսկ մարտական գործողությունների մասին լսելուն պես զինվորագրվել է։ Այժմ Արփին «Ողջ մնալու արվեստը» ՀԿ–ի մարզումներին է մասնակցում։

«Իմացել եմ ընկերներիս միջոցով, հաջորդ օրը եկել ու գրանցվել եմ։ 10-11 օր է՝ գալիս եմ։ Սովորել ենք առաջին բուժօգնություն, տակտիկա, զենքին ենք ծանոթանում։ Հիմա «լավ» հնարավորություն է, որ բոլորս պատրաստված լինենք ու պետք չէ տարանջատել աղջիկներին»,- ասում է Արփին։

«Լավաշ ենք թխում, ուղարկենք սահման»․ Տեղ գյուղում կանայք իրենց գործը լավ գիտեն

Այս օրերին Արփիի լուսանկարը նաև հակառակորդն է տեսել ու ներկայացրել որպես ահաբեկիչ, հայկական բանակի վարձկան-դիպուկահար։

Արփին ժպիտով է արձագանքում հառակորդի զառանցանքերին։

Ասում է` սպասում է, որ հաղթանակի օրը բոլորս միասին քոչարի պարենք։

Սուրճի բաժակ չես պահում` զենք ես պահում». ինչպես են կանայք պատրաստվում մարտերին