Գեղարքունիքում Ադրբեջանի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորված տղամարդը մահացել է

Մարզպետի խոսքով՝ սա էթնիկ ատելության հողի վրա Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ևս մեկ ապացույց է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքում հոկտեմբերի 1-ի ադրբեջանական հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած 52-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։ Ցավալի լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Մահացած տղամարդը Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ Ռոբերտ Եղիազարյանն է։

«Թուրքից մենք չենք վախենում». Մեծ Մասրիկը` ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածներից հետո

«Բժիշկներն օրեր շարունակ պայքարում էին Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած քաղաքացու ապաքինման համար, սակայն նրա կյանքը ցավոք սրտի` փրկել չհաջողվեց։ Այս ամենը մեկ անգամ եւս փաստում է՝ Ադրբեջանի ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարվում է էթնիկ ատելության հողի վրա»,- գրել է Սանոսյանը։

Նա շեշտել է՝ Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները, խաղաղ բնակչության թիրախավորումը պետք է խստագույնս դատապարտվեն։

Սահմանը պահող հայրիկն ու նկարի զինվորը. որն է 11–ամյա ստեփանակերտցի աղջկա երազանքը

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 3 քաղաքացիական անձ։

Հոկտեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ–ով հարվածներ էին հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություններին։

Դրա հետևանքով 14-ամյա երեխա էր վիրավորվել, որն այդ պահին ընտանիքի հետ կարտոֆիլի սեզոնային բերքահավաքի էր եղել։

Վարդենիսում Ադրբեջանի ԱԹՍ–ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակն արդեն կայուն է. լուսանկար