Ամո՛թ BBC-ին. Լոնդոնի հայերը պահանջում են դադարեցնել կողմնակալ լուսաբանումը

Այստեղից հետո էլ հայերը միանալու են Թուրքիայի դեսպանատան մոտ հույների կազմակերպած ցույցին։
Sputnik

Լոնդոնի հայերը բողոքի ցույց են անցկացնում BBC հեռուստաընկերության առջև։ Լոնդոնաբնակ Սուրեն Սարուխանյանի տեղեկացմամբ՝ նրանք պահանջում են դադարեցնել Արցախյան պատերազմի կողմնակալ լուսաբանումը։

Հայեր և ոչ միայն. Ժնևում ՄԱԿ–ի բյուրոյի մոտ ցույց են արել ի աջակցություն Արցախի. լուսանկար

«BBC, ասա՛ ճշմարտությունը», «Դադարեցրեք տարածել թուրքական ստերը», «Ամո՛թ BBC-ին», «BBC` թուրքական քարոզչություն». այսպիսի վանկարկումներով արդեն կես ժամից ավելի է` հայերը հեռուստաընկերության շենքի մոտ են։

Նրանք եկել են հայկական եռագույններով և բողոքի պաստառներով՝ «Թուրքիա, դո՛ւրս ՆԱՏՕ-ից», «Ձեր լռությունը մեր մահն է», «Դադարեցրեք թուրք-ադրբեջանական ագրեսիան», «Covid - 19, Թուրքիա - 20՝ նոր համավարակ» և այլն։

Վանկարկումների մեջտեղում բողոքի ցույցի մասնակիցները հայրենասիրական երգեր են կատարում։ Բողոքի ցույցին մի քանի հարյուր մարդ է մասնակցում։

Սուրեն Սարուխանյանի խոսքով՝ այս ցույցից հետո հայերը շարժվելու են Լոնդոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան մոտ՝ միանալու հույների կազմակերպած ցույցին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Պաշտպանության բանակը հրապարակել է Գյանջայում գտնվող ռազմական նշանակետերի ցանկը

Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում