«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը շնորհակալություն է հայտնել դպրոցների ղեկավարությանը և ուսուցիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց և համավարակային կանոնները պահելու առումով արձանագրել բավականին լավ պատկեր։

«Դա թույլ է տալիս մեզ հույս հայտնել, որ թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք համակարգը պահել վերահսկելի վիճակում ու զերծ մնալ դպրոցները փակելուց»,– Facebook–ի իր էջում գրել է նախարարը:

Ըստ Հարությունյանի` դրա համար առավել քան երբևէ անհրաժեշտ է խստագույնս պահել կանոնները՝ դիմակ, սոցիալական հեռավորություն և ախտահանում:

Հայաստանում ուսուցիչների գրեթե 1,5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ԱՆ

«Դպրոցների ղեկավարությանը և ուսուցիչներին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, կազմակերպումը շատ տեղերում գտնվում է բարձր մակարդակի վրա: Ապրեք»,– եզրափակել է նա:

Նշենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` դպրոցներում ուսումնական պրոցեսի կազմակերպման համար հստակ կանոններ են սահմանվել։

Ո՞ր դեպքում են ուսուցիչներն ու աշակերտներն ազատվում դիմակ դնելու պահանջից. նոր կանոններ

Առանց դիմակի արգելվում է մուտքը դպրոց: Դիմակ չունեցող աշակերտներին և անձնակազմին մուտքի մոտ տրամադրվում է մեկանգամյա օգտագործման դիմակ։

Պարեկային մեքենաներ Երևանի փողոցներում. կրկին դիմակ դնելու կոչեր են հնչում

Դպրոցի մուտքի մոտ կատարվում է պարտադիր ջերմաչափում և ձեռքերի ախտահանում։ Օրվա ընթացքում առնվազն 3 անգամ կատարվում է 8-10 րոպե տևողությամբ օդափոխություն։ Աշակերտին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։

Արգելվում է զանգվածային միջոցառումների իրականացումը։ Ժամանակավորապես դադարեցվում են երկարօրյա ծառայությունները։

Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է։ Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից։ Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ։

392 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 48643