Զգուշացեք. ադրբեջանցիները խուճապ տարածող հաղորդագրություններ են ուղարկում

Մարտիրոսյանի խոսքով` հակառակորդն ուզում է տպավորություն ստեղծել, թե շուտով պատերազմ է սկսվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանցիները խուճապ տարածող հաղորդագրություններ են ուղարկում Facebook սոցիալական ցանցի մեսինջերների միջոցով։ Լուրը Facebook-ի իր էջում հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` կից հրապարակելով հաղորդագրության տեքստի էլեկտրոնային պատճենը։

Համաձայն լուսանկարի`տեղեկությունը հրապարակված է ԼՂՀ Ազգային անվտանգության ձևաթղթի վրա։ Այնտեղ մասնավորապես գրված է. «Պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է Արցախի բնակիչներին, որ պատրաստ լինեն արտակարգ տարհանման։ Իրենց հետ կարող են վերցնել միայն անհրաժեշտ իրերը»։

ԱԱԾ–ն հետաքննում է Հայաստանի վարչապետի և կառավարության կայքերի կիբեռհարձակումները

Սամվել Մարտիրոսյանը հորդորում է լուրջ չվերաբերվել նման հաղորդագրություններին։ «Ժող ջան, մեր ՈՒԱԶ քշող հարևաններն են ուղարկում, սենց բան որ ստանաք մեսինջերներում լուրջ մի ընդունեք»,–գրել է նա։ Մարտիրոսյանն ընդգծել է, որ վերջին մի քանի օրը հակառակորդը կտրուկ ակտիվացել է և նման հնարքների է դիմում, քանի որ ուզում են տպավորություն ստեղծել` իբր շուտով պատերազմ է սկսվելու։

ՀՀ իրավապահները պարզում են ադրբեջանցիների հրապարակած տվյալների աղբյուրը. Փաշինյանի խոսնակ

Հիշեցնենք, որ հակառակորդը նման հաղորդագրությունների միջոցով փորձում էր հասարակության շրջանում խուճապ տարածել նաև հուլիսյան մարտերի ժամանակ։