ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՍԴ նորընտիր դատավոր Արթուր Վաղարշյանը ՍԴ նախագահի նախընտրած թեկնածու առայժմ չունի։ Վաղարշյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե արդեն որոշում կայացրե՞լ է ՍԴ նախագահի պաշտոնի հարցում որևէ մեկի թեկնածության առնչությամբ։
ՍԴ–ում այսօր շարունակելու են ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության օրակարգով նիստ անել։
«Գաղտնիք է` ես կինքնաառաջադրվեմ, թե ոչ։ Բացի այդ, գաղտնիք է նաև, թե ես որևէ մեկի թեկնածությունը կառաջադրեմ, թե ոչ։ Ես պետք է լսեմ թեկնածուին և նրա խոսքը, տեսլականը ՍԴ-ի ապագայի մասին և հետո միայն ընտրություն կատարեմ»,- ասաց ՍԴ նորընտիր դատավորը։
Նա վստահեցրեց` իր համար էլ է հանելուկ, թե ով կընտրվի ՍԴ նախագահ։
Հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՍԴ մեկ այլ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանն է նշանակվելու ՍԴ նախագահ, Վաղարշյանը պատասխանեց` լուրջ չի ընդունում նման հրապարակումները։ Նրա խոսքով` 2 ամիս մամուլը գրում էր, թե ինքը ՍԴ դատավոր չի ընտրվի, սակայն արդյունքում հակառակը եղավ։
Նա հայտնեց նաև, որ այսօրվա փակ նիստը կձայնագրվի և հետո կտրամադրվի լրատվամիջոցներին։
Իշխանության թեկնածուն մենակ է մնացել ՍԴ–ում. ովքե՞ր են նրան դեմ դուրս եկել. «Ժողովուրդ»
Հիշեցնենք` ՍԴ նախագահ կարող է առաջադրվել ՍԴ 9 դատավորներից յուրաքանչյուրը, ընդ որում` ինչպես ինքնաառաջադրվելու, այնպես էլ գործընկերների կողմից առաջադրվելու կարգով։ Եթե առաջադրվի միայն մեկ թեկնածու, ապա ՍԴ նախագահ դառնալու համար նրան անհրաժեշտ կլինի հավաքել Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր ձայների մեծամասնությունը, տվյալ դեպքում` առնվազ 5 ձայն: Եթե առաջադրվի 2 և ավելի թեկնածու, ապա կհաղթի նա, ով կստանա ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, տվյալ դեպքում`առնվազն 6 ձայն։
«Մեր մեջ քննարկում չի եղել». Վահե Գրիգորյանը` ՍԴ նախագահի հավանական թեկնածուի մասին
Եթե առաջադրված թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքում բավարար ձայներ չի ստանում, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:
Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:
«Հիմա դուք ասեք` ես ո՞ր իշխանության մարդն եմ». Երվանդ Խունդկարյան