Թուրք գեներալ է մահացել սիրիական Իդլիբում

Թուրք գեներալի մահվան պատճառը չեն հայտնում։ Հայտնի է միայն, որ նրա ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի ԶՈւ բրիգադային գեներալ Սեզգին Էրդողանը ինքնազգացողության հանկարծակի վատացումից հետո մահացել է թուրքական Իդլիբում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հանրապետության ՊՆ–ին։

Երկար են մնալու․ ինչից ինչ է դարձել Սիրիայում ռուսական բազան

 «Սեզգին Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է սեպտեմբերի 9-ին Իդլիբում իրականացվող գործողությունների ժամանակ։ Նրան անհապաղ հիվանդանոց են տեղափոխել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել», – հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Իդլիբը Սիրիայի միակ շրջանն է, որի զգալի մասը շարունակում է մնալ հրոսակախմբերի ձեռքում։  2017 թվականին այնտեղ դեէսկալացիայի հյուսիսային գոտի էր ստեղծվել, ուր տեղափոխվել էին Դամասկոսի Արևելյան Գուտա արվարձանում և երկրի հարավային շրջաններում զենքը վայր դնել հրաժարված ծայրահեղականները։ Գավառի տարածքում գտնվում են թուրքական բանակի դիտակետերը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջև Մոսկվայում մարտի 5-ին ձեռք բերված համաձայնությունների համապատասխան, երկու երկրների զինվորականները Իդլիբում համատեղ պարեկություն են իրականացնում։

Ականազերծվել է 33 143 քմ տարածք. հայ սակրավորների աշխատանքը Սիրիայում