ՌԱԴԻՈ

Որ դեպքում կարող են վարորդները հաշտվել Հայաստանում ճանապարհները վճարովի դարձնելու մտքի հետ

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությանը, ըստ որի` որոշ ավտոճանապարհները 12 տոննա և ավելի բեռնատարողություն ունեցող բեռնատարների համար կդառնան վճարովի: 
Sputnik
Որ դեպքում կարող են վարորդները հաշտվել Հայաստանում ճանապարհները վճարովի դարձնելու մտքի հետ

Հայաստանում ճանապարհները վճարովի դարձնելու նախագիծը ենթադրում է վճարումների գանձման էլեկտրոնային համակարգի ստեղծում, «ճանապարհային վճար» հասկացության սահմանում։ Նախագծով յուրաքանչյուր կիլոմետրի համար նախատեսվում է մինչև 50 դրամ ուղեվարձ։ Նախագծի ընդունման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հուլիսի 1-ից: 

Հնարավոր է` ՀՀ–ում ճանապարհները վճարովի դառնան բեռնատարների համար

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի դիտարկմամբ` ճանապարհային վճարը միշտ եղել է։ Նախկինում սահմանված էր տարեկան վճարի տեսքով, որը հստակ գումար էր և կազմում էր 180–200 հազար դրամ։ 2018 թվականին այդ նորմը մի փոքր կանոնակարգվեց ըստ մեքենաների տարողության և արդյունքում սահմանվեցին տարբեր չափեր` 100 հազարից մինչև 450 հազար դրամ։ 

«Բայց, քանի որ կային խնդիրներ` կապված մեքենաների շահագործման հետ, ընդ որում` նշանակություն չուներ` մեքենան շահագործվում է, թե ոչ, օրենքը չկիրառվեց։ Հիմա մշակել են նոր նախագիծ։ Այն մեքենաները, որոնք առավել չափով վնաս են հասցնում ճանապարհներին, պետք է դրա դիմաց վճարեն, բայց մենք չունենք այն ճանապարհները, որոնք գոհացնում են վարորդներին, և հազիվ թե նրանք ցանկանան բացի հարկերից վճարել նաև լրացուցիչ ճանապարհային վճար»,– նշում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։

Նոր հավելվածը կթեթևացնի վթարների ստեղծած խցանումները, կկրճատվի կեղծ պատահարների թվաքանակը

Նրա կարծիքով` լավ կլինի, որ ճանապարհային վճարի չափը սահմանելիս առաջնորդվեն նաև այդ մոտեցմամբ. սահմանեն այնպիսի գին, որ գլխացավանք չդառնա վարորդների համար, և բացի առավելագույն շեմ հաստատելուց, լինի առավելության գումարի չափ, այսինքն` լինի այնպես, որ տարեկան վճարվելիք գումարը չգերազանցի 200 հազար դրամը։

Վճարովի ճանապարհները ո՞ր դեպքում օգուտ կբերեն Հայաստանին

«Վճարը թող փոփոխվի միայն այն դեպքում, երբ կունենանք շատ լավ միջպետական, միջմարզային ճանապարհներ։ Օրինակ` երբ ավարտեն Հյուսիս–հարավ մայրուղու շինարարությունը, նոր միայն ավելի առարկայական քննարկեն և մտածեն ճանապարհները վերահսկելու, սպասարկելու և վարորդներից լրացուցիչ գումարներ գանձելու մասին»,– նշում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։

Տիգրան Քեյանի հաշվարկով` մեկ կիլոմետրի դիմաց 50 դրամ վարձավճարը մեծ կարող է լինել այն ընկերությունների կամ անհատների համար, որոնք տարվա ընթացքում բեռնափոխադրում են իրականացնում Հայաստանի ներսում, և եթե միջին հաշվարկով տարեկան երթևեկեն մոտ 50-60 հազար կիլոմետր, ապա նախկինի համեմատ կվճարեն 5-6 անգամ ավելի շատ, ինչն անխուսափելիորեն կազդի բեռնափոխադրման ծառայության արժեքի վրա, որն էլ իր հերթին կտեղափոխվի բեռի արժեքի, բեռի արտադրանքի, այնուհետև սպառողի վրա, այսինքն` տեղի կունենա շղթայական թանկացում, որը բացասաբար կազդի տնտեսության վրա։ 

60 կմ/ժ և ոչ ավելի. Երևանում երթևեկության կանոնների փոփոխությունը՝ ՀԿ խոշորացույցի տակ