Երևանի շենքերից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

Միջադեպը տեղի է ունեցել կեսօրից հետո, փրկարարները տարհանել են շենքի բնակիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik․ Երևանի Րաֆֆու փողոցի 73 շենքում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ-ը։

«Առավոտյան սուրճ ես խմում մարդու հետ, հիմա` անցյալով խոսում». մանրամասներ պայթյունից

Դեպքը տեղի է ունեցել կեսօրից հետո, ահազանգը ստացվել է 13:30-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհի պատճառը գազի արտահոսքն է, 6-րդ հարկի շքամուտքում գազի երեքկիլոգրամանոց բալոնից արտահոսք է տեղի ունեցել։

Փրկարարները տարհանել են բնակիչներին։ Տուժածներ չկան։ Հրդեհը մարվել է ժամը 13։50-ին։ Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը։ ԱԻՆ-ի աշխատակիցները իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի ամբողջական պարպվելը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին գազի արտահոսքի հետևանքով մասնակի փլուզվել էր Երևանի Ռայնիսի փողոցի 1 շենքը, մահացել էր մեկ մարդ, հոսպիտալացվել` երկուսը։

Երևանում պայթյունի հետևանքով մասնակի փլված շենքը կամրացնեն, վնասված հատվածը կապամոնտաժեն