«Թագուհի ես». Աթենա Մանուկյանն առանց շպարի լուսանկար է հրապարակել

Երկրպագուները շատ են հավանել Աթենայի բնական գեղեցկությունը, նրանք տարբեր հաճոյախոսություններ են շռայլել երգչուհու հասցեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. «Եվրատեսիլ 2020» միջազգային երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ, հունահայ երգչուհի  Աթենա Մանուկյանը Instagram–ի իր էջում առանց շպարի լուսանկար է հրապարակել ու ցուցադրել բնական գեղեցկությունը։

«Անչափ սիրում եմ բոլորիդ»,– լուսանկարին կից գրել է երգչուհին։

Երկրպագուները շատ են հավանել Աթենայի բնական լուսանկարը, նրանք տարբեր հաճոյախոսություններ են շռայլել երգչուհու հասցեին։

«Մենք էլ քեզ ենք անչափ սիրում», « թագուհի ես», «գեղեցկուհի ես»,– գրել են նրանք։

Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր երգը․ երկրպագուները գոհ են

Հիշեցնենք, որ  «Եվրատեսիլ 2020» միջազգային երգի մրցույթը այս տարի չկայացավ կորոնավիրուսի պատճառով։ Մրցույթի չեղարկումից և Europe Shine A Light («Լուսարձակիր Եվրոպա») համերգից հետո կազմակերպիչները որոշել էին առցանց հարցումներ անցկացնել՝ հասկանալու համար, թե որ երկիրը կարող էր հաղթել «Եվրատեսիլ 2020»-ում։

Հայաստանի մասնակից Աթենա Մանուկյանն առցանց հարցման արդյունքում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։

Նշենք, որ Աթենան ծնվել է Աթենքում, 25 տարեկան է, առաջին անգամ բեմ է դուրս եկել պատանեկան տարիներին։ Ընդամենը 13 տարեկանում հաղթել է «This Is What"s Missing» տաղանդների հունական շոուում, որը հեռարձակվում է «Ալֆա ՏՎ» հեռուստաալիքով։

Մեկ տարի անց նա իր «To Fili Tis Aphroditis» երգով մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» ազգային փուլին և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։

«Շուտով կներկայացնեմ իմ նոր երգը»․ Աթենա Մանուկյանը հայտնել է պրեմիերայի օրը

Աթենա Մանուկյանին ավելի մեծ ճանաչում է բերել «XO» ստեղծագործությունը, որը ձայնագրվել է Շվեդիայում։ Ստեղծագործությունը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Հունաստանում, այլև ամբողջ Եվրոպայում, ինչպես նաև Ամերիկայում, Ավստրալիայում և Ասիայում։