Արտաշատյան խճուղում վրաերթի ենթարկված 14-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Բժիշկները ինն օր պայքարել են աղջկա կանքը փրկելու համար, բայց չեն կարողացել: Կատարվում է քննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտ վրաերթի ընթարկված 14–ամյա Սոնա Միրզոյանը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Արմավիրում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել որդուն. նա տեղում մահացել է

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին` ժամը 21.45-ի սահմանում, Արտաշատյան խճուղում՝ Մխչյան գյուղի հատվածում։ Աղջկան վրաերթի էր ենթարկել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի 23-ամյա վարորդը։2006 թ. ծնված Սոնա Միրզոյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 22.30-ին վարորդը ներկայացել էր ոստիկանության Արտաշատի բաժին:

Երևանում 10 և 13 տարեկան տղաների են վրաերթի ենթարկել

Օգոստոսի 24-ին` ժամը 11.25-ի սահմանում, Սոնա Միրզոյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն:

Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
`